Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 500-ի
«Հըզբոլլահը» պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին, թիրախում են եղել ռազմական բազաները և օդանավակայանները՝ հայտնում են արաբական լրատվամիջոցները: Հայֆա նավահանգստային քաղաքում հրթիռային տագնապ է հայտարարվել: Լիբանանից հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելում մինչև սեպտեմբերի 30-ը արտակարգ դրություն է սահմանվել: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» շուրջ 1300 թիրախի: Պայթյուն է լսվել Լիբանանի…
