Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահին՝ հայտնում է Սպիտակ տունը։ Վոլոդիմիր Զելենսկին առանձին հանդիպում կունենա նաև փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ: Ամերիկյան կողմի տվյալով՝ հանդիպումների օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և ԱՄՆ աջակցությունը Կիևին։ Հնարավոր է՝ Զելենսկու հետ հանդիպի նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:…
