Կրեմլը համաձայն չէ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատման հարցում. Պեսկով
Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում: «Կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի կարող բխել և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Ընդհակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Մենք այդ դիրքորոշումը համբերատար կհասցնենք…
