Նոյեմբերի 11-ին Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Հայդի Գրաուի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է օմբուդսմենի գրասենյակը։
Նրանց հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության առումով երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առջև ծառացած մարտահրավերները և հանրային պաշտպանի գրասենյակի մանդատը։
«Խոսվել է ընտրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների և հանրային պաշտպանի կողմից իր լիազորությունների շրջանակներում արված արձագանքի մասին։ Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության խորացման և համատեղ նախագծերի ուղղությամբ աշխատանքները շարունակելու հեռանկարների շուրջ»,- ասված է տեղեկատվության մեջ։
