Ճապոնիայի արտգործնախարարը ժամանել է Կիև

Ճապոնիայի արտգործնախարար Իվայա Տակեշին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ հայտնել է ճապոնական Kyodo պարբերականը: Նշվում է, որ նախարարը ժամանել է, որպեսզի ցույց տա Տոկիոյի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում և վերահաստատի աջակցությունը Կիևին: Ճապոնացի դիվանագետը բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Լրատվամիջոցների տվյալով՝ նա կայցելի Կիևի մոտակայքում գտնվող Բուչա քաղաք:

Read More