Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը

Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում: Հիշեցնենք՝ այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում:

Read More
Պուտինն աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին

Պուտինն աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տիտովի պաշտոնանկության պատճառը հրամանագրում չի նշվում։ ԱԳՆ-ը որոշումը դեռ չի մեկնաբանել։ Տիտովի մասին հայտնի է, որ 2013 թվականից ղեկավարում է եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Նախկինում աշխատել է Շվեդիայում և Բուլղարիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչություններում։ «Կոմերսանտը», վկայակոչելով ԱԳՆ-ին մոտ կանգնած…

Read More
Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում իշխող կուսակցության մասնաճյուղի նիստին:   Էրդողանի ելույթը հեռարձակել է տեղական հեռուստաընկերությունը:   Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի…

Read More
Իտալիայի վարչապետն այցելել է Չինաստան

Իտալիայի վարչապետն այցելել է Չինաստան

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Պեկինում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ:    Հռոմը նկարագրել է այցը ինչպես «նոր փուլ մեկնարկելու և երկկողմ համագործակցության դրսևորում»: Մելոնին նաև տեղեկացրել է, որ երկրները համաձայնագրեր են կնքել, ըստ որոնց` կամրապնդվի գործակցությունը էլեկտրական մեքենաների արտադրության և վերականգնվող էներգիայի ոլորտներում:     «Մենք ցանկություն ունենք խոշորացնել փոքր և միջին ձեռնարկությունների միջև…

Read More
Իսրայելն ու Թուրքիան միմյանց սպառնալիքներ են ուղղում

Իսրայելն ու Թուրքիան միմյանց սպառնալիքներ են ուղղում

Իսրայելի արտգործախարարի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին հնչեցված հայտարարությանն իր հերթին արձագանքել է Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի արտգործխնախարար Իսրայել Կացը մեր նախագահի հասցեին ուղղված խոսքով բացահայտեց իր նացիստ լինելը։ Նա անցնում է սահմանները»,-գրել է Չելիքը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ գրել է՝ «Իսրայելի վարչապետ Բենիամին…

Read More
Պուտինն Իրանի նորընտիր նախագահին սպասում է Կազանում BRICS-ի գագաթնաժողովին

Պուտինն Իրանի նորընտիր նախագահին սպասում է Կազանում BRICS-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հանդիպել Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ BRICS-ի գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերին՝ Կազանում: «Իրանական կողմն արդեն վավեր հրավեր ունի, և մենք հույս ունենք, որ նոր նախագահը կգա գագաթնաժողովին։ Մենք ուրախ կլինենք տեսնել նրան, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ…

Read More
Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը ընդլայնելու պատրաստակամություն կա. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը ընդլայնելու պատրաստակամություն կա. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Նիկոսիա շարունակվել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ երկկողմ քննարկումներով։ ԱԳՆ-ում կայացել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ առանձնազրույցը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ…

Read More
Հայտնի է Իրանի առաջին փոխնախագահի անունը

Հայտնի է Իրանի առաջին փոխնախագահի անունը

Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին փոխնախագահ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ 73-ամյա Մոհամմադ Ռեզան բարեփոխիչ քաղաքական գործիչ է, որը որպես առաջին փոխնախագահ աշխատել է Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրոք և Իրանի 14-րդ կառավարության առաջին փոխնախագահ է նշանակվել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով: Նա նաև եղել է Իրանի մեջլիսի պատգամավոր և ներկայացրել է…

Read More
Իսրայելի օդուժն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի քաղաքներին

Իսրայելի օդուժն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի քաղաքներին

Կիրակի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և ռմբակոծել լիբանանյան չորս քաղաք, հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով լիբանանյան աղբյուրներին: Իսրայելն այդ հարձակումներով պատասխանել է իսրայելական հսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծմանը: Հրթիռը պայթել է ֆուտբոլի դաշտում, զոհվել է առնվազն 12 մարդ՝ 10-16 տարեկան երեխաներ։ Իսրայելական…

Read More
Իսրայել Կացն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը՝ հիշեցնելով Սադամ Հուսեյնի ճակատագիրը

Իսրայել Կացն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը՝ հիշեցնելով Սադամ Հուսեյնի ճակատագիրը

Իսրայելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը կարող է կրկնել Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագիրը։ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը…

Read More
Լեհաստանի ԱԳՆ-ն Հունգարիային առաջարկել է դուրս գալ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից

Լեհաստանի ԱԳՆ-ն Հունգարիային առաջարկել է դուրս գալ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից

Լեհաստանի փոխարտգործնախարար Վլադիսլավ Բարտոշևսկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է իր երկիրը դուրս բերել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից ու դաշինք ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է Հունգարիան ցանկանում մնալ այն կազմակերպությունների անդամ, որոնք իրեն այդքան էլ դուր չեն գալիս, և որոնք, իբր, վատ են վերաբերվում իրեն: Ինչո՞ւ Օրբանը դաշինք…

Read More
Այաթոլլա Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Այաթոլլա Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին այսօր առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին երկրի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:   Գործակալության տվյալներով՝ արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ներկայացրել է արտահերթ ընտրության անցկացման վերաբերյալ պաշտոնական զեկույց և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչության աշխատակիցներին դրա հաջող անցկացման…

Read More
Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք…

Read More
Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը նախագահի ընտրությունում հաղթող է ճանաչել Մադուրոյին

Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը նախագահի ընտրությունում հաղթող է ճանաչել Մադուրոյին

Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը հայտարարել է, որ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակումից հետո գործող նախագահը ստացել է ձայների 51,2 տոկոսը, իսկ միասնական ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44։ Նախընտրական հարցումներն ու էքզիթ փոլերը ցույց են տվել, որ Գոնսալեսը մեծ առավելություն ունի Մադուրոյի նկատմամբ, որը կառավարել է 11 տարի։ Ընդդիմությունը վստահ է, որ արդյունքները, ինչպես 2018-ի վերջին ընտրությունում,…

Read More
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս

Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս։ Սպասվում է Միրզոյանի հանդիպումը Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Կիպրոսի արտգործնախարարի հրավերով Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին: Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Read More
Կրակոցներ՝ Գոլանի բարձունքների ուղղությամբ․ Իսրայելը պատասխանատու է համարում Հեզբոլլահին

Կրակոցներ՝ Գոլանի բարձունքների ուղղությամբ․ Իսրայելը պատասխանատու է համարում Հեզբոլլահին

Գոլանի բարձունքների ուղղությամբ կրակոցների հետևանքով 10 մարդ է զոհվել, 34-ը՝ վիրավորվել, հայտնում է France Presse-ը։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդականը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների գնդակոծման և զոհերի համար Իսրայելը պատասխանատու է համարում Հեզբոլլահ շարժմանը։ Վերջինը, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ ժխտում է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանն իրենց մասնակցության մասին լուրերը։

Read More
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Հայաստանին առնվազն 65 միլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Հայաստանին առնվազն 65 միլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն այս շաբաթ հավանություն է տվել 2025 ֆինանսական տարվա Արտաքին գործառնությունների օրինագծին, որը Հայաստանին տրամադրում է «առնվազն 65 միլիոն դոլար՝ շարունակելու բարեփոխումների իր ջանքերը և եվրաատլանտյան ինտեգրումը»։

Read More
ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում. ՀՀ ՊՆ

ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Read More
Իսրայելը Գազայի հատվածում դպրոցի շենքի է հարվածել. զոհվել է առնվազն 30 մարդ

Իսրայելը Գազայի հատվածում դպրոցի շենքի է հարվածել. զոհվել է առնվազն 30 մարդ

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքին: Անկլավի առողջապահության նախարարության տվյալով՝ զոհվել է առնվազն 30 մարդ: Գերատեսչությունից նշել են, որ ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ զոհերի և տուժածների թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ: Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ դպրոցն օգտագործվել է որպես ապաստան տեղահանվածների համար: Իսրայելի…

Read More
Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Су-34 ռմբակոծիչ է կործանվել

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Су-34 ռմբակոծիչ է կործանվել

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Су-34 ռմբակոծիչ է կործանվել, անձնակազմը կատապուլտվել է: Լրատվամիջոցների տվյալով՝ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Կործանման վայրում ավերածություններ չկան, ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ինքնաթիռի կործանման վայրում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Read More
Ուկրաինան արդեն այս տարի մարտի դաշտում կկիրառի F-16 ինքնաթիռները. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան

Ուկրաինան արդեն այս տարի մարտի դաշտում կկիրառի F-16 ինքնաթիռները. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մակարովան հայտարարել է, որ Ուկրաինան արդեն այս տարի մարտի դաշտում կկիրառի F-16 ինքնաթիռները: Նրա խոսքով՝ այժմ ուկրաինական դիվանագիտությունն ԱՄՆ-ում աշխատում է օդաչուների և անձնակազմի վերապատրաստման ավելացման ուղղությամբ: Դիվանագետը նշել է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի քաղաքները պաշտպանելու համար ռազմաճակատ մատակարարումների լուրջ աճ կլինի:

Read More
Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո. Politico

Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո. Politico

Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո, ինչը դարձել է երկրի պատմության մեջ խոշորագույն վարկը։ Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ մեջբերելով Հունգարիայի պարտքի կառավարման տվյալները։ Նշվում է, որ վարկը վերցվել է Չինաստանի զարգացման բանկից, Չինաստանի արտահանման-ներմուծման բանկից և Չինաստանի բանկից և  պետք է մարվի երեք տարվա ընթացքում: Վարկային համաձայնագիրը…

Read More
Ուկրաինայի արտգործնախարարը հակասական հայտարարություններ է անում. Լավրով

Ուկրաինայի արտգործնախարարը հակասական հայտարարություններ է անում. Լավրով

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հակասական հայտարարություններ է անում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության մասին Կուլեբայի խոսքերը: «Նա առաջին անգամը չէ, որ դա ասում է։ Եվ երբեմն նույնիսկ ճիշտ հակառակ բաներ էր ասում», — նշել Է Լավրովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար…

Read More
Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Fitch վարկանշային գործակալությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին։ Ըստ Fitch-ի՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար է լինելու՝ պայմանավորված Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով միջանցք ունենալու, նաև Սահմանադրությունը փոխելու պահանջով, որին քաղաքականապես համաձայնելը դժվար կլինի։ «Մեր բազային գործը չի ներառում հակամարտության սրում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկայություն ունենալ…

Read More
Նեթանյահուն հանդիպել է Թրամփի հետ

Նեթանյահուն հանդիպել է Թրամփի հետ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Reuters-ը գրում է՝ այս հանդիպումը վկայում է, որ Թրամփը և Նեթանյահուն փորձում են հարթել իրենց հարաբերություններում առկա լարվածությունը, որն առաջացել էր, երբ Նեթանյահուն շնորհավորել էր Ջո Բայդենին 2020 թվականի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Թրամփը նաև վերջերս քննադատել է Նեթանյահուին՝ Գազայի հատվածում…

Read More
ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Կալիֆոռնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում: Հազարավոր մարդիկ տարհանվել են: Մարման աշխատանքներին մեծ թվով հրշեջներ են ներգրավվել: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երեկվա դրությամբ հաջողվել է մարել կրակի միայն 3 տոկոսը: Տեղեկություններ կան, որ հրդեհը կարող է մարդածին լինել, երկու օր առաջ տղամարդ է ձերբակալվել։   Հրդեհներ են նաև Օրեգոնում, հրշեջները նահանգում փորձում են 30-ից ավելի…

Read More
ԵՄ խորհուրդը Մագդալենա Գրոնոյին նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ խորհուրդը Մագդալենա Գրոնոյին նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ խորհուրդը Մագդալենա Գրոնոյին նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Գրոնոն այդ պաշտոնում փոխարինելու է Տոյվո Կլաարին, որի պաշտոնավարման ժամկետը, որը տևել է ավելի քան 6 տարի, ավարտվում է օգոստոսի 31-ին: Գրոնոն իր պարտականությունները կստանձնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նախնական 12 ամիս ժամկետով։ Նախկինում Գրոնոն եղել է Եվրոպական խորհրդի նախագահ…

Read More
Հնդկաստանի վարչապետը օգոստոսին կայցելի Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Հնդկաստանի վարչապետը օգոստոսին կայցելի Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կայցելի Ուկրաինա՝ հայտնում են լրատվամիջոցները՝ հավելելով, որ այցի ընթացքում նա կարող է Նյու Դելիի միջնորդությունն առաջարկել ուկրաինական հակամարտության լուծման գործում: Հնդկական WION պարբերականը, վկայակոչելով Նյու Դելիում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ Մոդիի ուղևորությունը նախապատրաստման փուլում է և, ենթադրաբար, տեղի կունենա օգոստոսի 23-ին: Դա կլինի Հնդկաստանի վարչապետի առաջին այցն Ուկրաինա՝…

Read More
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: X-ի իր միկրոբլոգում նախարարը տեղադրել է բացման արարողությունից հատված, նշել. «Հայաստանը Օլիմպիական խաղերում: Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին Փարիզ 2024-ի մեկնարկին: Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին Օլիմպիական խաղերը կազմակերպելու և դրանք անմոռանալի դարձնելու ջանքերի համար»:

Read More
Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը

Բելգիան ողջունում է Եվրոպական միության խորհրդի որոշումը` Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո տրամադրելու մասին: Այդ մասին նշված է Բելգիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

Read More