Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ԵՄ-ում ձայնի իրավունքից
Եվրախորհրդարանի 63 անդամից բաղկացած խումբը դիմել է Եվրամիության ղեկավարությանը` խնդրելով Հունգարիային զրկել Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին կատարած վերջին այցերի պատճառով: «Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահությունը նոր է սկսվել, սակայն վարչապետ Օրբանն արդեն զգալի վնաս է հասցրել՝ օգտվելով և չարաշահելով Եվրամիության Խորհրդի նախագահողի դերը»,- ասվում է եվրախորհրդարանականների հայտարարության մեջ: Եվրահանձնաժողովի…
