Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները
		08.07.2024 . Միջազգային

Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները 08.07.2024 . Միջազգային

Ղազախստանի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում սկսվել են զորավարժություններ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել են ղազախական լրատվամիջոցները։ «Բիրլեստիկ-2024» («Միավորում-2024») զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները կիրականացնեն կեղծ ահաբեկիչների կողմից գրավված կղզու ազատագրման, ծովային անվտանգության ապահովման և ենթակառուցվածքների պաշտպանության գործողություններ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանում զինամթերքի պահեստ են խոցել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանում զինամթերքի պահեստ են խոցել

Ռուսաստանի Վորոնեժի մարզում մարդկանց տարհանում է իրականացվել, ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Սերգիևկա գյուղի զինամթերքի պահեստին: Նահանգապետ Գուսևի խոսքով՝ տուժածներ չկան, սակայն տարածքի բնակիչները տարհանվել են։ Ճանապարհները փակվել են, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները, զինվորականներ և պետական ​​պաշտոնյաներ: «Վորոնեժի շրջանի Սերգիևկա գյուղում պահվում էին «երկիր-երկիր» և «երկիր-օդ» հրթիռներ, տանկերի և հրետանու արկեր, հրազենի փամփուշտներով…

Read More
Ֆրանսիայի ԱԺ ընտրության նախնական արդյունքները հայտնի են. Մակրոնի կոալիցիան երկրորդն է

Ֆրանսիայի ԱԺ ընտրության նախնական արդյունքները հայտնի են. Մակրոնի կոալիցիան երկրորդն է

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատ»ը՝ ստանալով 182 մանդատ։ Այդ տվյալները հրապարակվել են Monde թերթում։ Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատով։ Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։ Հանրապետականները կարող են 45 մանդատի հույս ունենալ, իսկ մնացած ուժերը…

Read More
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կներկայացնի

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կներկայացնի

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլի արդյունքի հիման վրա հրաժարական կներկայացնի կառավարարության ղեկավարի պաշտոնից: Նա հայտարարել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող է հանդես եկել, քան ընտրության առաջին փուլում, սակայն դա բավարար չէ խորհրդարանում մեծամասնություն հավաքելու համար: Ատալը հայտարարել է, որ հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին՝…

Read More
Հայ-գերմանական համագործակցության շրջանակում կարևոր ոլորտները կֆինանսավորվեն

Հայ-գերմանական համագործակցության շրջանակում կարևոր ոլորտները կֆինանսավորվեն

Նոր շունչ հայ-գերմանական տնտեսական հարաբերություններում: Մի քանի ժամ տևած միջկառավարական քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձան համատեղ ծրագրերի կատարման ընթացքին ու հեռանկարներին: Դրանք այն ծրագրերն են, որոնք երկու երկրները համարել են ռազմավարական: Ենթադրվում է, որ 2025 թվականին հայ-գերմանական համագործակցության շրջանակում հենց դրանք կստանան ֆինանսական աջակցություն գերմանական գործընկերների՝ GIZ-ի կամ KfW-ի կողմից: Դեռ 2023-ի վերջին արձանագրվել էր, որ…

Read More
Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլն ավարտվել է
		07.07.2024 . Միջազգային

Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլն ավարտվել է 07.07.2024 . Միջազգային

Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլն ավարտվել է: BFM TV հեռուստաալիքի տվյալով՝ կանխատեսումների համաձայն՝ ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն առաջատարն է, որը երկրի խորհրդարանում կստանա 175-ից մինչև 205 մանդատ: Երկրորդ տեղում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Միասին» դաշինքը, որը կստանա 150-ից մինչև 175 մանդատ: Երրորդ հորիզոնականում է Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային…

Read More
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը

Ֆրանսիայում այսօր անցկացվում է երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը: Բացվել են ընտրական տեղամասերը, ընթանում է քվեարկությունը: Ընտրությունը կորոշի՝ արդյո՞ք ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» առաջատար ուժ կդառնա Ազգային ժողովում և արդյո՞ք դրա առաջնորդ Ժորդան Բարդելան կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը: Երկրի եվրոպական տարածքում քվեարկությունը սկսվել է առավոտյան 08:00-ից և կտևի մինչև 18:00-ն: Ֆրանսիայի խոշոր քաղաքներում ընտրատեղամասերը…

Read More
Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում մեկնարկել է երկրի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլը

Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում մեկնարկել է երկրի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլը

Այսօր արտերկրում և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում բնակվող ընտրողները սկսել են քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլի համար: Ընտրության առաջին փուլում Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, առաջատար է եղել, երկրորդ տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 28 տոկոսով։ Նախագահ Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել էր միայն 20…

Read More
Էստոնիան Ուկրաինային է փոխանցել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ
		06.07.2024 . Միջազգային

Էստոնիան Ուկրաինային է փոխանցել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ 06.07.2024 . Միջազգային

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինա է առաքել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ՝ չհստակեցնելով դրանց քանակը: Հունիսին էստոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էստոնիան, Ֆրանսիան, Բելգիան, Հունգարիան և Կիպրոսը համատեղ պայմանագիր են ստորագրել կարճ հեռահարության Mistral հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ: Ավելի ուշ նշվել էր, որ Էստոնիայի պաշտպանության նախարարությունն այդ տեխնիկան կփոխանցի Ուկրաինային:  Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունից…

Read More
Ղրղզստանում նախատեսվում էր պետական հեղաշրջում իրականացնել օգոստոսի 31-ին՝ Անկախության օրը

Ղրղզստանում նախատեսվում էր պետական հեղաշրջում իրականացնել օգոստոսի 31-ին՝ Անկախության օրը

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեից հայտնել են, որ երկրում պետական հեղաշրջումը, որի նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել էր հանցավոր խումբ, նախատեսվում էր իրականացնել օգոստոսի 31-ին՝ Անկախության օրը: Նշվում է, որ կասկածյալները նախատեսում էին կազմակերպել զանգվածային անկարգություններ, որոնք պետք է ուղեկցվեին բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, հրազենի կիրառմամբ: Կոմիտեի տվյալով՝ կասկածյալները հանդիպումներ են ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ…

Read More
Իրանում նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին ահաբեկչություն է կանխվել

Իրանում նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին ահաբեկչություն է կանխվել

Իրանի իրավապահները ութ ահաբեկչից բաղկացած խումբ են ձերբակալել Իսլամական Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին: Այդ մասին հայտարարել է Սիստան և Բելուջիստան նահանգի ընտրական շտաբի ղեկավար Ռեզա Շարիֆին։ «Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը: Պաշտոնյայի տեղեկություններով՝ խմբավորման ձերբակալված անդամները կապեր են ունեցել արտերկրում և պայթյուններ են…

Read More
Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը

Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը

Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը: Լրատվամիջոցների տվյալով՝ նախկին կուրսի շարունակությունը կհանգեցնի «Իրանի ժողովրդի բարգավաճմանը և երկրի համար հաջողություններ կապահովի»: Ավելի վաղ Իրանում ներկայացրել էին նախագահի արտահերթ ընտրության երկրորդ փուլի արդյունքները: Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16384403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը:

Read More
Վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը. Զուրաբիշվիլի

Վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը. Զուրաբիշվիլի

Վրաց-ամերիկյան Noble Partner զորավարժությունների անցկացումն անորոշ ժամկետով հետաձգելը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը՝ հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Դա վնասում է ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությանը։ Սա մեծ վտանգ է մեր պաշտպանունակության և այն ամենի համար, ինչի շնորհիվ առ այսօր կառուցվել է մեր բանակը։ Եվ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր իշխանությունը չի հասկացել, թե…

Read More
Կարող եմ հաղթել Դոնալդ Թրամփին. Բայդեն
		06.07.2024 . Միջազգային

Կարող եմ հաղթել Դոնալդ Թրամփին. Բայդեն 06.07.2024 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունում կարող է հաղթել իր մրցակից Դոնալդ Թրամփին։ ABC News-ի հետ հարցազրույցում նա անդրադարձել է օրեր առաջ իր գլխավոր մրցակից Թրամփի հետ ունեցած բանավեճին: ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ինքը լավագույն թեկնածուն է Թրամփին դիմակայելու համար, և որ միայն ամենակարող Տերը կարող է հեռացնել…

Read More
Բայդենը վստահություն է հայտնել, որ կարող է հաղթել Թրամփին

Բայդենը վստահություն է հայտնել, որ կարող է հաղթել Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունում կարող է հաղթել իր մրցակից Դոնալդ Թրամփին։ ABC News-ի հետ հարցազրույցում նա անդրադարձել է օրեր առաջ իր գլխավոր մրցակից Թրամփի հետ ունեցած բանավեճին: ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ինքը լավագույն թեկնածուն է Թրամփին դիմակայելու համար, և որ միայն ամենակարող Տերը կարող է հեռացնել…

Read More
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:   «Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը:   Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը: Ուրախ եմ արձանագրել, որ…

Read More
Բելառուսն ու Չինաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Բելառուսն ու Չինաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Բելառուսն ու Չինաստանը համատեղ հակաահաբեկչական զորավարժություն կանցկացնեն։ Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դրանք տեղի կունենան հուլիսի 8-19-ը։ «Բելառուսի Հանրապետություն են ժամանել Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի զինծառայողները։ Նրանք կմասնակցեն համատեղ հակաահաբեկչական վարժանքին»,- հստակեցրել են Բելառուսի ռազմական գերատեսչությունից։ Համատեղ վարժանքի նպատակներն են փորձի փոխանակումը, զորքերի համատեղ պատրաստման ոլորտում երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար…

Read More
Բեյրութի «Գոհար» գրադարանը՝ մշակութային գանձարան

Բեյրութի «Գոհար» գրադարանը՝ մշակութային գանձարան

Հայկական մշակույթի ավանդույթների պահպանման և զարգացման համար կարևոր նշանակություն ունեն գրադարանները և հետազոտական տարբեր հաստատությունները: Այնտեղ պահվող հազարավոր գրավոր նմուշներ պարունակում են ազգային երգի, երաժշտության մասին բացառիկ գիտելիք և տեղեկություններ: Այդպիսի մի հաստատություն է Լիբանանում գործող Գոհար երաժշտական գրադարանը: Մանրամասները՝ Փաթիլ Մկրտիչյանի տեսանյութում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
		06.07.2024 . Միջազգային

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 06.07.2024 . Միջազգային

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շուշիում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ի հրապարակման համաձայն՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր: «Մենք եղբայրական Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ կարծիքների օգտակար փոխանակում ենք անցկացրել դաշնակցային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ»,- հայտնել է Բայրամովը հանդիպումից…

Read More
Օրբանը մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Օրբանը մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Շուշի՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Օրբանին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալը, Ալիևի հատուկ ներկայացուցիչը, արտաքին գործերի նախարարի տեղակալ և այլ պաշտոնատար անձինք:

Read More
Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Ֆիդան

Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Ֆիդան

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: «Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Սա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում, ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության…

Read More
Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
		06.07.2024 . Տարածաշրջան

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները 06.07.2024 . Տարածաշրջան

Իլհամ Ալիևն ու Հաքան Ֆիդանը Շուշիում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։  Ադրբեջանական կողմի տվյալով՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է մի քանի օր առաջ Աստանայում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների և Պակիստանի  վարչապետի եռակողմ հանդիպումը, որը «բարեկամության և եղբայրության օրինակ է դարձել»: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այսուհետ այդ ձևաչափը լինելու է մշտական։…

Read More
Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլում նախնական տվյալով հաղթել է Մասուդ Փեզեշքիանը

Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլում նախնական տվյալով հաղթել է Մասուդ Փեզեշքիանը

Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը հաղթել է նախագահի ընտրության երկրորդ փուլում։ Այս մասին հայտնել է ընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։ Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո, նախնական արդյունքներով, Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16 384 403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը՝ դառնալով ժամանակակից Իրանի 9-րդ ընտրված նախագահը։ Նրա մրցակիցը՝ պահպանողական Սայիդ Ջալիլին, հավաքել…

Read More
ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը, կհետաձգվի Noble Partner զորավարժությունը. Պենտագոն
		05.07.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը, կհետաձգվի Noble Partner զորավարժությունը. Պենտագոն 05.07.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայումը, որի շրջանակում ԱՄՆ-ը անորոշ ժամանակով կհետաձգի Noble PARTNER զորավարժությունները, որոնք նախատեսված էին Վրաստանում 2024 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնը: «Որոշումը կապված է Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հասցեին կեղծ մեղադրանքների հետ, որոնք ուղղված են Վրաստանի վրա…

Read More
Էրդողանը դիտարկում է Պուտինին և Ասադին Թուրքիա հրավիրելու տարբերակը՝ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման համար
		05.07.2024 . Տարածաշրջան

Էրդողանը դիտարկում է Պուտինին և Ասադին Թուրքիա հրավիրելու տարբերակը՝ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման համար 05.07.2024 . Տարածաշրջան

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ դիտարկում է Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բաշար Ալ Ասադին Թուրքիա հրավիրելու տարբերակը՝ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման և Սիրիական կարգավորման հարցերը քննարկելու համար: «Մենք կարող ենք Սիրիայի հետ կարգավորման նոր գործընթաց սկսել։ Եթե պարոն Պուտինը կարողանա այցելել Թուրքիա, դա կարող է նոր գործընթացի սկիզբ դառնալ։ Անցած տարիները ցույց…

Read More
Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ: Միացյալ Թագավորությունում երեկ տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարումն ավարտվել է: Ընտրության արդյունքների նախնական ամփոփման համաձայն՝ 650 տեղանոց Համայնքների պալատում լեյբորիստները կարող են ստանալ 410 մանդատ, պահպանողականները՝ 131,…

Read More
Իսրայելի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 թիրախ են գրոհել Գազայի հատվածում
		05.07.2024 . Միջազգային

Իսրայելի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 թիրախ են գրոհել Գազայի հատվածում 05.07.2024 . Միջազգային

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 թիրախ են գրոհել Գազայի հատվածում: ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դրանց թվում եղել են ականապատ շինություններ, զինված արմատականների ջոկատներ և արձակման կայանքներ։ Բացի դրանից՝ նշվում է, որ անցած օրվա ընթացքում անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում ոչնչացվել են տասնյակ զինյալներ, և վնասազերծվել է մի քանի…

Read More
Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը, ընդգծում՝ այդ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական իրավունքների վերականգնմանը: Այդ մասին նշված է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Սիրիան շեշտում է, որ այդ համարձակ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումների իրականացմանը՝ ստեղծելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում շտապ քայլեր…

Read More
Իրանում ընթանում է նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը

Իրանում ընթանում է նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը

Իրանում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլը: Քվեարկության մեկնարկի մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին: Իրանի ղեկավարի պաշտոնի համար պայքարն ընթանում է ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանի և պահպանողական Սայիդ Ջալիլիի միջև: Երկրի ՆԳՆ-ի տվյալով՝ ընտրությունում քվեարկելու իրավունք ունի մոտ 62 մլն քաղաքացի: Ամբողջ երկրում գործելու է ավելի քան 59 հազար տեղամասային կենտրոն։…

Read More
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը

Միացյալ Թագավորությունում խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Կիր Ստարմերի գլխավորությամբ: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարումն ավարտվել է: Ձայների հաշվարկը դեռ ոչ բոլոր ընտրատարածքներում է ավարտվել, բայց լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են նրանցից 410-ում, ինչը նրանց մեծամասնություն է ապահովում 650 մանդատ ունեցող Համայնքների պալատում: Նախնական արդյունքով՝ լիբերալ-դեմոկրատները հաղթել են 70 ընտրատարածքում, պահպանողականները՝ 116-ում:…

Read More