
Թրամփը հստակ կոչ է հղել Պուտինին | Փաշինյանը դեմ է Հայաստանի ֆորպոստ լինելուն
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Հունվարի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Մենակատար՝ ճանաչված երգչուհի, երգահան Արփի Ալտոյի (Արփինե Տեր-Պետրոսյան) նորովի մատուցմամբ և վրաց երաժիշտներ՝ Լուկա Թոփուրիայի, Դավիդ Գոգիսվանիձեի, Գիորգի Կապանաձեի նվագակցությամբ, հնչեցին հռչակավոր շանսոնյեի սիրված երգերից։ Համերգի մեկնարկին ցուցադրվեց տեսանյութ, որը պատրաստել էր Հայաստանի…
Սիրիայի նոր իշխանությունները խզել են Տարտուս նավահանգստի կառավարման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական կողմի հետ 2019 թ.: Այդ մասին հայտնել է DW-ն՝ վկայակոչելով Al Watan online արաբալեզու առցանց պարբերականը։ «Չեղարկվել է ռուսական ընկերության հետ Տարտուս նավահանգստում ներդրումների մասին համաձայնագիրը։ Նավահանգստի գործունեությունից ստացված բոլոր եկամուտները կօգտագործվեն ի շահ սիրիական պետության»,- «Կոմերսանտ» թերթը մեջբերում է Տարտուս նահանգի…
Տասը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, այդ թվում՝ Freedom Now-ն, Human Rights Watch-ը, դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներին, որպեսզի հաստատեն Ադրբեջանի լիազորությունների դադարեցումը կառույցում և սահմանեն դրանց վերականգնման հստակ չափանիշներ։ Ըստ կոչի հեղինակների՝ Բաքուն «ցուցաբերում է միջազգային մեխանիզմների հետ համագործակցության մշտական բացակայություն և չի լուծում մարդու իրավունքների համակարգային խախտումները»։ Նշվում է նաև, որ վերջին…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է թուրքական հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին: «Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը ցնցող է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում: Գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու հանգստավայրի 12-հարկանի փայտե հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի: Դեպքի ժամանակ շենքում եղել է…
Առնվազն երեք հայց է ներկայացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նրա աշխատանքային առաջին օրը, հայտնել է Bloomberg-ը։ Պատճառը նախագահի հրամանագրերն են, որոնք Թրամփը ստորագրել է իր երդմնակալությունից անմիջապես հետո։ Դրանցից մեկը վերաբերում է դաշնային պաշտոնյաների պաշտոնանկություններին: Նոր հրամանագրով հեշտացվում է նրանց աշխատանքից հեռացնելու կարգը: Ստեղծվում է բացառիկ աշխատողների նոր կատեգորիա, որոնք կազատվեն աշխատանքից՝ առանց…
Հունվարի 21-ի երեկոյան ռուսական բանակը «Շահեդ» տիպի յոթ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Նիկոլաև քաղաքի վրա, հայտնել է Նիկոլաևի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Հարձակման հետևանքով տուժել են բազմաբնակարան շենքեր, բռնկվել են հրդեհներ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Նույն օրը երեկոյան ռուսական բանակը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սումի քաղաքի մասնավոր հատվածի…
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։ Մուստաֆաևը նշել է, որ բարձր է գնահատում Իրանի դերը՝ տարածաշրջանում խաղաղության ու…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Թրամփը շատ ավելի վատ է … source
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհերի կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Թուրքիայի Բոլուի շրջանի ողբերգական հրդեհից, որը խլել է տասնյակ կյանքեր։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայում հունվարի 22-ին սուգ է հայտարարվել լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ տարածվել ամբողջ շենքով: Վերջին պաշտոնական տվյալներով՝…