«Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով

«Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով

Վրաստանում «Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով։ Սոցցանցից օգտվողները գրում են, որ կամ ընդհանրապես ինտերնետ չեն ստանում, կամ կարող են կապվել միայն երկար ուշացումով։ Ինչպես հայտնել են «Մագթի» ընկերությանը, այս փուլում իրենք գիտեն, որ վնասը գլոբալ է, և աշխատանքներ են տարվում խնդրի վերացման ուղղությամբ։

Read More
Լուկաշենկոն ստացել է շնորհավորանքներ Պուտինից, Սի Ծինփինից և Ալիևից

Լուկաշենկոն ստացել է շնորհավորանքներ Պուտինից, Սի Ծինփինից և Ալիևից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի պաշտոնը 7-րդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Կրեմլը կարծում է, որ Բելառուսի նախագահի ընտրությունը եղել է բացարձակապես լեգիտիմ, թափանցիկ և լավ կազմակերպված, Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակն էլ՝ ավելի քան համոզիչ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Բելառուսի ընտրության արդյունքներին Արևմուտքի արձագանքը կանխատեսելի էր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

Read More
Բանավեճ ԵԽԽՎ-ում՝ Վրաստանի պատվիրակության լիազորությունների հարցի շուրջ

Բանավեճ ԵԽԽՎ-ում՝ Վրաստանի պատվիրակության լիազորությունների հարցի շուրջ

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրախորհրդի խորհրդարանական  վեհաժողովի ձմեռային լիագումար նստաշրջանը: Պատգամավորները քննարկումներ կանցկացնեն Գազայում հումանիտար ճգնաժամի և միջազգային կարգի նորացման անհրաժեշտության, Բելառուսի նախագահի ընտրության, Վրաստանի խորհրդարանի ընտրության, Եվրոպայում ներգաղթի ու բնակչության ծերացման խնդրի, վարձկանների և մասնավոր ռազմական ընկերությունների խնդիրների, սոցիալական ցանցերում բովանդակության, խոսքի ազատության և այլ հարցերի վերաբերյալ։ Թեմաներից մեկն էլ լինելու է ԵԽԽՎ-ում մեկ տարի…

Read More
Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ-ի համատեղ հայտարարությունը

Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ-ի համատեղ հայտարարությունը

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահի ընտրության արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները։ Փոխարենը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հրապարակել են իրենց հայտարարությունը, որում նշվում է, որ հունվարի 26-ի…

Read More
ԱՄՆ ՄԶԳ-ն Ուկրաինայում նախագծերը դադարեցնելու հրաման է ստացել

ԱՄՆ ՄԶԳ-ն Ուկրաինայում նախագծերը դադարեցնելու հրաման է ստացել

Ուկրաինայում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) հանձնարարվել է կասեցնել բոլոր նախագծերը և դրանց համար արվող ծախսերը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանից հետո: Ըստ փաստաթղթի՝ 90 օրով սառեցվում են արտասահմանյան օգնության ծրագրերի մեծ մասի վճարումները, և կասեցվում նոր դրամաշնորհների հատկացումները։ Այդ մասին հայտնել է Կիևում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի աշխատակիցը։ USAID-ն Ուկրաինայում աջակցում է դպրոցների վերականգնմանը, բուժծառայությունների մատուցմանը…

Read More
Եգիպտոսն ու Հորդանանը համաձայն չեն պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագրերին

Եգիպտոսն ու Հորդանանը համաձայն չեն պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագրերին

Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարությունները մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցի փախստականներին Եգիպտոս, Հորդանան և արաբական այլ երկրներ տեղափոխելու առաջարկը՝ հայտարարելով, որ աջակցում են «պաղեստինցի ժողովրդի հաստատուն գոյությանն իր հողի վրա»: «Մեր դիրքորոշումն է չընդունել պաղեստինցիների վտարումը, և այն անփոփոխ է»,- ընդգծել Է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը…

Read More
Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող ներգաղթյալների առաջին խմբին

Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող ներգաղթյալների առաջին խմբին

Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է Միացյալ Նահանգներից արտաքսվող ներգաղթյալներին ընդունելու վերաբերյալ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած բոլոր պայմաններին։ Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը։ Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է նախագահ Թրամփի բոլոր պայմաններին, այդ թվում՝ Կոլումբիայից ԱՄՆ ներգաղթած ու այնտեղ հաստատված բոլոր ապօրինի ներգաղթյալների ընդունմանը՝ առանց սահմանափակման և ձգձգումների։ Միևնույն ժամանակ Կոլումբիայի քաղաքացիների և այդ երկրից…

Read More
Կայա Կալասը Բելառուսի նախագահի ընտրությունը անազատ է որակել

Կայա Կալասը Բելառուսի նախագահի ընտրությունը անազատ է որակել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Բելառուսում անցկացված նախագահի ընտրությունը չի համարում ազատ և ժողովրդավարական, այդ իսկ պատճառով էլ մտադիր է պահպանել Մինսկի դեմ պատժամիջոցները: «Ժողովրդավարության համար անհրաժեշտ են ազատ, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն մի հասարակությունում, որտեղ պահպանվում են մարդու իրավունքները, չկան խոսքի…

Read More
Ըստ exit poll-ի ՝ Լուկաշենկոն առաջատար է Բելառուսի նախագահի ընտրությունում

Ըստ exit poll-ի ՝ Լուկաշենկոն առաջատար է Բելառուսի նախագահի ընտրությունում

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի տվյալների, հավաքում է ընտրողների ձայների 87,6 տոկոսը երկրի նախագահի ընտրությունում: Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ նախագահի ընտրությանը մասնակցությունը ժամը 18:00-ի դրությամբ կազմել է 81,5 տոկոս: Հիշեցնենք՝ 2020 թվականին՝ Բելառուսի նախագահի նախորդ ընտրությանը, մասնակցությունը կազմել էր ընտրողների ընդհանուր թվի 84,3 տոկոսը: 2025 թվականին երկրում ընտրական ցուցակներում ներառված է ավելի քան…

Read More
Բելառուսում մեկնարկել է նախագահի ընտրությունը

Բելառուսում մեկնարկել է նախագահի ընտրությունը

Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահի ընտրության հիմնական օրվա քվեարկության համար: Երկրի ԿԸՀ-ից հայտնել են՝ ընտրատեղամասերը բաց են լինելու ժամը 8:00-ից 20:00-ն: Բելառուսի տարածքում գործում է 5325 ընտրատեղամաս։ Հիշեցնենք՝ հունվարի 21-25-ը Բելառուսում տեղի է ունեցել նախագահի վաղաժամկետ քվեարկություն։ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունում քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81%-ը։ 2025 թվականին երկրում ընտրական ցուցակներում ներառված է ավելի…

Read More