Ադրբեջանում պետք է ապահովվեն Եվրոպայի խորհրդի կողմից երաշխավորված բոլոր իրավունքները

Ադրբեջանում պետք է ապահովվեն Եվրոպայի խորհրդի կողմից երաշխավորված բոլոր իրավունքները

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը հարց է հղել Լյուքսեմբուրգի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Քսավյե Բետելին՝ ինչպե՞ս կարող է Նախարարների կոմիտեն վերջ տալ Բաքվում տեղի ունեցող այդ գործընթացին։ «Ադրբեջանում պետք է ապահովվեն այն բոլոր իրավունքները, որոնք երաշխավորված են Եվրոպայի խորհրդի կողմից, այդ թվում՝ արդար դատավարության իրավունքը»,-…

Read More
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հունգարիայի նախագահի հետ

Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հունգարիայի նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Սյույոկի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նրանց խոսքով, հանդիպմանը կողմերը ողջունել են վրաց-հունգարական հարաբերությունների դրական դինամիկան։ Հունգարիայի նախագահի խոսքով՝ Վրաստանը Հունգարիայի համար կարևոր ռազմավարական գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նա նշել է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում երկու երկրներին էլ հաջողվել է պահպանել…

Read More
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերթական անգամ գերիներ կփոխանակեն

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերթական անգամ գերիներ կփոխանակեն

Գազայի հատվածում հրադադարի գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ը խոստացել է ազատ արձակել 33 պատանդի, սակայն նրանցից ողջ է միայն 25-ը: Լրատվադաշտում տարածվող տեղեկությունը հաստատել է Իսրայելի կառավարության խոսնակը: Նա հավելել է, որ շարժումն իսրայելական կողմին կփոխանցի մահացածների մարմինները: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքն ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։ ՀԱՄԱՍ-ն արդեն վերադարձրել է 7 գերու: Հրադադարի…

Read More
Սերբիայում ակցիայի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել

Սերբիայում ակցիայի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել

Սերբիայում կրկին զանգվածային ցույցեր են անցկացվել: Քաղաքացիները փակել են Բելգրադի կենտրոնական փողոցները: Ակցիայի մասնակիցները պահանջել են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, երբ երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ էր զոհվել: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ ցուցարարները բողոքել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարած քաղաքականության և երկրում կոռուպցիայի դեմ: Ակցիայի մասնակիցների…

Read More
Եվրամիությունը կչեղարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը

Եվրամիությունը կչեղարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը

ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման ճանապարհային քարտեզի շուրջ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է հնարավորինս արագ գործել, սակայն նախազգուշացրել է՝ որոշումը կարող է չեղարկվել, եթե Սիրիայի նոր իշխանությունը «սխալ քայլեր ձեռնարկի»: Նա չի հստակեցրել՝ որ պատժամիջոցներն են չեղարկվելու։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ ի թիվս այլոց,…

Read More
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը այցելել է Թուրքիայի և Սիրիայի սահման

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը այցելել է Թուրքիայի և Սիրիայի սահման

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևն այցելել է Թուրքիայի և Սիրիայի սահման: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միրզոևը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի և այլ հրամանատարների հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը: Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը արտգործնախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին: «Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել…

Read More
ԵՄ-ն դեմ է պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի ծրագրերին

ԵՄ-ն դեմ է պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի ծրագրերին

Եվրամիությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Հորդանան և Եգիպտոս տեղափոխելու նախաձեռնությանը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը երկուշաբթի՝ հունվարի 27-ին, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում ասել է, որ Գազայի հատվածի բնակիչներն արդեն չափից դուրս շատ են տուժել և, ինչպես իսրայելցիները, արժանի են խաղաղության։ ԵՄ-ն շարունակում է աջակցել կարգավորմանը՝ հիմնված Իսրայել…

Read More
ԵՄ-ն որոշել է կասեցնել առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

ԵՄ-ն որոշել է կասեցնել առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

ԵՄ անդամ 27 պետության արտգործնախարարները խորհրդի այսօրվա նիստում հաստատել են Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշումը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել էր վրացի պաշտոնյաների և դիվանագետների համար կասեցնել առանց վիզայի ռեժիմը։ Աղբյուրը տեղեկացրել է, որ նիստում ԵՄ անդամ…

Read More
«Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով

«Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով

Վրաստանում «Մագթի» համացանցը աշխատում է ընդհատումներով։ Սոցցանցից օգտվողները գրում են, որ կամ ընդհանրապես ինտերնետ չեն ստանում, կամ կարող են կապվել միայն երկար ուշացումով։ Ինչպես հայտնել են «Մագթի» ընկերությանը, այս փուլում իրենք գիտեն, որ վնասը գլոբալ է, և աշխատանքներ են տարվում խնդրի վերացման ուղղությամբ։

Read More
Լուկաշենկոն ստացել է շնորհավորանքներ Պուտինից, Սի Ծինփինից և Ալիևից

Լուկաշենկոն ստացել է շնորհավորանքներ Պուտինից, Սի Ծինփինից և Ալիևից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի պաշտոնը 7-րդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Կրեմլը կարծում է, որ Բելառուսի նախագահի ընտրությունը եղել է բացարձակապես լեգիտիմ, թափանցիկ և լավ կազմակերպված, Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակն էլ՝ ավելի քան համոզիչ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Բելառուսի ընտրության արդյունքներին Արևմուտքի արձագանքը կանխատեսելի էր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

Read More
Բանավեճ ԵԽԽՎ-ում՝ Վրաստանի պատվիրակության լիազորությունների հարցի շուրջ

Բանավեճ ԵԽԽՎ-ում՝ Վրաստանի պատվիրակության լիազորությունների հարցի շուրջ

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրախորհրդի խորհրդարանական  վեհաժողովի ձմեռային լիագումար նստաշրջանը: Պատգամավորները քննարկումներ կանցկացնեն Գազայում հումանիտար ճգնաժամի և միջազգային կարգի նորացման անհրաժեշտության, Բելառուսի նախագահի ընտրության, Վրաստանի խորհրդարանի ընտրության, Եվրոպայում ներգաղթի ու բնակչության ծերացման խնդրի, վարձկանների և մասնավոր ռազմական ընկերությունների խնդիրների, սոցիալական ցանցերում բովանդակության, խոսքի ազատության և այլ հարցերի վերաբերյալ։ Թեմաներից մեկն էլ լինելու է ԵԽԽՎ-ում մեկ տարի…

Read More
Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ-ի համատեղ հայտարարությունը

Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ-ի համատեղ հայտարարությունը

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահի ընտրության արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները։ Փոխարենը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հրապարակել են իրենց հայտարարությունը, որում նշվում է, որ հունվարի 26-ի…

Read More
ԱՄՆ ՄԶԳ-ն Ուկրաինայում նախագծերը դադարեցնելու հրաման է ստացել

ԱՄՆ ՄԶԳ-ն Ուկրաինայում նախագծերը դադարեցնելու հրաման է ստացել

Ուկրաինայում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) հանձնարարվել է կասեցնել բոլոր նախագծերը և դրանց համար արվող ծախսերը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանից հետո: Ըստ փաստաթղթի՝ 90 օրով սառեցվում են արտասահմանյան օգնության ծրագրերի մեծ մասի վճարումները, և կասեցվում նոր դրամաշնորհների հատկացումները։ Այդ մասին հայտնել է Կիևում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի աշխատակիցը։ USAID-ն Ուկրաինայում աջակցում է դպրոցների վերականգնմանը, բուժծառայությունների մատուցմանը…

Read More
Եգիպտոսն ու Հորդանանը համաձայն չեն պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագրերին

Եգիպտոսն ու Հորդանանը համաձայն չեն պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագրերին

Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարությունները մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցի փախստականներին Եգիպտոս, Հորդանան և արաբական այլ երկրներ տեղափոխելու առաջարկը՝ հայտարարելով, որ աջակցում են «պաղեստինցի ժողովրդի հաստատուն գոյությանն իր հողի վրա»: «Մեր դիրքորոշումն է չընդունել պաղեստինցիների վտարումը, և այն անփոփոխ է»,- ընդգծել Է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը…

Read More
Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող ներգաղթյալների առաջին խմբին

Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող ներգաղթյալների առաջին խմբին

Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է Միացյալ Նահանգներից արտաքսվող ներգաղթյալներին ընդունելու վերաբերյալ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած բոլոր պայմաններին։ Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը։ Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է նախագահ Թրամփի բոլոր պայմաններին, այդ թվում՝ Կոլումբիայից ԱՄՆ ներգաղթած ու այնտեղ հաստատված բոլոր ապօրինի ներգաղթյալների ընդունմանը՝ առանց սահմանափակման և ձգձգումների։ Միևնույն ժամանակ Կոլումբիայի քաղաքացիների և այդ երկրից…

Read More
Կայա Կալասը Բելառուսի նախագահի ընտրությունը անազատ է որակել

Կայա Կալասը Բելառուսի նախագահի ընտրությունը անազատ է որակել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Բելառուսում անցկացված նախագահի ընտրությունը չի համարում ազատ և ժողովրդավարական, այդ իսկ պատճառով էլ մտադիր է պահպանել Մինսկի դեմ պատժամիջոցները: «Ժողովրդավարության համար անհրաժեշտ են ազատ, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն մի հասարակությունում, որտեղ պահպանվում են մարդու իրավունքները, չկան խոսքի…

Read More
Ըստ exit poll-ի ՝ Լուկաշենկոն առաջատար է Բելառուսի նախագահի ընտրությունում

Ըստ exit poll-ի ՝ Լուկաշենկոն առաջատար է Բելառուսի նախագահի ընտրությունում

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի տվյալների, հավաքում է ընտրողների ձայների 87,6 տոկոսը երկրի նախագահի ընտրությունում: Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ նախագահի ընտրությանը մասնակցությունը ժամը 18:00-ի դրությամբ կազմել է 81,5 տոկոս: Հիշեցնենք՝ 2020 թվականին՝ Բելառուսի նախագահի նախորդ ընտրությանը, մասնակցությունը կազմել էր ընտրողների ընդհանուր թվի 84,3 տոկոսը: 2025 թվականին երկրում ընտրական ցուցակներում ներառված է ավելի քան…

Read More
Բելառուսում մեկնարկել է նախագահի ընտրությունը

Բելառուսում մեկնարկել է նախագահի ընտրությունը

Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահի ընտրության հիմնական օրվա քվեարկության համար: Երկրի ԿԸՀ-ից հայտնել են՝ ընտրատեղամասերը բաց են լինելու ժամը 8:00-ից 20:00-ն: Բելառուսի տարածքում գործում է 5325 ընտրատեղամաս։ Հիշեցնենք՝ հունվարի 21-25-ը Բելառուսում տեղի է ունեցել նախագահի վաղաժամկետ քվեարկություն։ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունում քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81%-ը։ 2025 թվականին երկրում ընտրական ցուցակներում ներառված է ավելի…

Read More
Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տարանցմանը. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տարանցմանը. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տարանցմանը՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա նշել է, որ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական ենթակառուցվածքների օգտագործման հարցը: «Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցվածքը ադրբեջանական գազի տարանցման համար»,- ասել է Զելենսկին,…

Read More
Ուկրաինան հակամարտության արդյունքում կկորցնի իր տարածքի մեկ երրորդը. Ֆիցո

Ուկրաինան հակամարտության արդյունքում կկորցնի իր տարածքի մեկ երրորդը. Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին: Ֆիցոյի խոսքով՝ վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչների հայտարարություններըը վկայում են, որ Ուկրաինան հսկայական խնդիրներ կունենա նաև Եվրամիությանն անդամակցելու հարցում: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան հակամարտության արդյունքում կկորցնի իր տարածքի մեկ երրորդը և ստիպված կլինի համաձայնել օտարերկրյա զորքերի ներկայությանը:

Read More
Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ին միանալու դեպքում կանադացիները նաև ստիպված չեն լինի այլևս անհանգստանալ բանակի, առողջապահության համակարգի և այլ հարցերի մասին: Կանադայի իշխանությունը, սակայն, դեմ է նման հեռանկարին: Financial Times-ն էլ գրում է, որ Թրամփը անցած շաբաթ հեռախոսազրույց է…

Read More
Պեկինը կշարունակի աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին. Չինաստանի ԱԳՆ

Պեկինը կշարունակի աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի ԱԳՆ խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Պեկինը  կարող է կառուցողական դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում:   Մաո Նինգը հայտարարել է՝ երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ կենսունակ միջոցն է:   «Ուրախ ենք տեսնել, որ բոլոր կողմերը պայմաններ են ստեղծում ապաէսկալացիայի համար։ Չինաստանը կշարունակի աջակցել խաղաղ բանակցություններին և…

Read More
Սլովակիայում ցուցարարները պահանջել են Ֆիցոյի հրաժարականը

Սլովակիայում ցուցարարները պահանջել են Ֆիցոյի հրաժարականը

Սլովակիայում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: 20 քաղաքի բնակիչներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի քաղաքականության դեմ։   Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Բրատիսլավայում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 60 հազարի: Ցուցարարները պահանջել են Ֆիցոյի հրաժարականը՝ մեղադրելով նրան ռուսամետ քաղաքականության համար։   Վարչապետը, սակայն, պնդել է, որ «օտարերկրյա ուժերը» ցանկանում են…

Read More
Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի հետ համատեղ արձագանքել գլոբալ մարտահրավերներին. Ռուբիո

Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի հետ համատեղ արձագանքել գլոբալ մարտահրավերներին. Ռուբիո

Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի հետ անկեղծ երկխոսություն վարել և համատեղ արձագանքել գլոբալ մարտահրավերներին։ Նա հավելել է՝ Վաշինգտոնը հուսով է, որ Թայվանի հարցն էլ խաղաղ կարգավորում կստանա: Վան Ին համոզմունք է հայտնել, որ Պեկինը և Վաշինգտոնը պետք է երկխոսեն, լուծեն առկա տարաձայնությունները…

Read More