Թբիլիսիում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին

Թբիլիսիում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին

Հունվարի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Մենակատար՝ ճանաչված երգչուհի, երգահան Արփի Ալտոյի (Արփինե Տեր-Պետրոսյան) նորովի մատուցմամբ և վրաց երաժիշտներ՝ Լուկա Թոփուրիայի, Դավիդ Գոգիսվանիձեի, Գիորգի Կապանաձեի նվագակցությամբ, հնչեցին հռչակավոր շանսոնյեի սիրված երգերից։ Համերգի մեկնարկին ցուցադրվեց տեսանյութ, որը պատրաստել էր Հայաստանի…

Read More
Սիրիայի նոր իշխանությունները խզել են Ռուսաստանի հետ Տարտուս նավահանգստի պայմանագիրը

Սիրիայի նոր իշխանությունները խզել են Ռուսաստանի հետ Տարտուս նավահանգստի պայմանագիրը

Սիրիայի նոր իշխանությունները խզել են Տարտուս նավահանգստի կառավարման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական կողմի հետ 2019 թ.: Այդ մասին հայտնել է DW-ն՝ վկայակոչելով Al Watan online արաբալեզու առցանց պարբերականը։ «Չեղարկվել է ռուսական ընկերության հետ Տարտուս նավահանգստում ներդրումների մասին համաձայնագիրը։ Նավահանգստի գործունեությունից ստացված բոլոր եկամուտները կօգտագործվեն ի շահ սիրիական պետության»,- «Կոմերսանտ» թերթը մեջբերում է Տարտուս նահանգի…

Read More
Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են արել չվերականգնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են արել չվերականգնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Տասը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, այդ թվում՝ Freedom Now-ն, Human Rights Watch-ը, դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներին, որպեսզի հաստատեն Ադրբեջանի լիազորությունների դադարեցումը կառույցում և սահմանեն դրանց վերականգնման հստակ չափանիշներ։ Ըստ կոչի հեղինակների՝ Բաքուն «ցուցաբերում է միջազգային մեխանիզմների հետ համագործակցության մշտական ​​բացակայություն և չի լուծում մարդու իրավունքների համակարգային խախտումները»։ Նշվում է նաև, որ վերջին…

Read More
ՀՀ վարչապետը ցավակցել է Թուրքիայի հրդեհի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետը ցավակցել է Թուրքիայի հրդեհի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է թուրքական հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին: «Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը ցնցող է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում:  Գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու հանգստավայրի 12-հարկանի փայտե հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի: Դեպքի ժամանակ շենքում եղել է…

Read More
Թրամփի վարչակազմին դատի են տվել նոր հրամանագրերի համար

Թրամփի վարչակազմին դատի են տվել նոր հրամանագրերի համար

Առնվազն երեք հայց է ներկայացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նրա աշխատանքային առաջին օրը, հայտնել է Bloomberg-ը։ Պատճառը նախագահի հրամանագրերն են, որոնք Թրամփը ստորագրել է իր երդմնակալությունից անմիջապես հետո։ Դրանցից մեկը վերաբերում է դաշնային պաշտոնյաների պաշտոնանկություններին: Նոր հրամանագրով հեշտացվում է նրանց աշխատանքից հեռացնելու կարգը: Ստեղծվում է բացառիկ աշխատողների նոր կատեգորիա, որոնք կազատվեն աշխատանքից՝ առանց…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան ԱԹՍ-ներով փոխադարձ հարձակումներ են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան ԱԹՍ-ներով փոխադարձ հարձակումներ են իրականացրել

Հունվարի 21-ի երեկոյան ռուսական բանակը «Շահեդ» տիպի յոթ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Նիկոլաև քաղաքի վրա, հայտնել է Նիկոլաևի շրջանային պետական ​​վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Հարձակման հետևանքով տուժել են բազմաբնակարան շենքեր, բռնկվել են հրդեհներ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Նույն օրը երեկոյան ռուսական բանակը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սումի քաղաքի մասնավոր հատվածի…

Read More
Փեզեշքիանն ու Մուստաֆաևը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փեզեշքիանն ու Մուստաֆաևը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։ Մուստաֆաևը նշել է, որ բարձր է գնահատում Իրանի դերը՝ տարածաշրջանում խաղաղության ու…

Read More
Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհերի կապակցությամբ:    «Խորապես վշտացած ենք Թուրքիայի Բոլուի շրջանի ողբերգական հրդեհից, որը խլել է տասնյակ կյանքեր։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում տարածած հայտարարության մեջ:

Read More
Թուրքիայում հունվարի 22-ին սուգ է հայտարարվել. Էրդողան

Թուրքիայում հունվարի 22-ին սուգ է հայտարարվել. Էրդողան

Թուրքիայում հունվարի 22-ին սուգ է հայտարարվել լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ տարածվել ամբողջ շենքով: Վերջին պաշտոնական տվյալներով՝…

Read More
Անհրաժեշտ է մեծացնել Կիևին աջակցությունը. Մակրոն

Անհրաժեշտ է մեծացնել Կիևին աջակցությունը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի ոչ վաղը, ոչ էլ հաջորդ օրը՝ չնայած դա արագ անելու՝ Դոնալդ Թրամփի խոստումներին։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին սթափվել՝ հաշվի առնելով ԱՄՆ նոր նախագահի որդեգրած արտաքին քաղաքական կուրսը: Էմանուել Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել Կիևին աջակցությունը, որ առաջիկայում ուկրաինական կողմը կարողանա ուժեղ դիրքերից խոսել Մոսկվայի…

Read More
Ալիևն ու Շոլցը Դավոսում քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը

Ալիևն ու Շոլցը Դավոսում քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը

Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլերը և Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպումը տեղի է ունեցել գերմանական կողմի առաջարկով:   Պաշտոնյաները քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։   Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության…

Read More
Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափին ռազմական նոր գործողություն է սկսում

Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափին ռազմական նոր գործողություն է սկսում

Իսրայելի վարչապետը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ռազմական նոր գործողության մասին: Նրա խոսքով՝ դա հակաահաբեկչական գործողություն է, որի նպատակը անվտանգության ամրապնդումն է: Բենիամին Նեթանյահուն նշել է, որ այն ստացել է «Երկաթե պատ» անվանումը: Նրա խոսքով՝ իսրայելական կողմը համակարգված և վճռական պայքար է մղում իրանական ուժերի դեմ:

Read More
Վրաստանում ստուգված 300.000 բաժանորդներից 28.000 դեպքում անջատվել է բնական գազի սարքը,այսպես կոչված «սպանող սարքավորման» պատճառով-Էներգետիկ օմբուդսմենի պաշտոնակատար

Վրաստանում ստուգված 300.000 բաժանորդներից 28.000 դեպքում անջատվել է բնական գազի սարքը,այսպես կոչված «սպանող սարքավորման» պատճառով-Էներգետիկ օմբուդսմենի պաշտոնակատար

Վրաստանում ստուգված 300 000 բաժանորդներից 28 000-ի դեպքում բաժանորդից անջատվել է բնական գազի սարքը։ 28 հազար բաժանորդ ուներ այսպես կոչված «սպանող սարքավորում»,- մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի օմբուդսմենի պաշտոնակատար Նինո Գուլեիշվիլին։ Նինո Գուլեիշվիլիի խոսքով, պոտենցիալ վտանգ կար, որ այսպես կոչված «սպանող սարքը» մեծ վնաս կհասցներ օգտագործողին։ SOCAR Georgia Gas-ը ստուգել է մոտ 300.000 բաժանորդ, և այս…

Read More
Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների հեռացումը չի կարող դառնալ մեծ քաղաքական սկանդալի պատճառ. Միրզոյան

Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների հեռացումը չի կարող դառնալ մեծ քաղաքական սկանդալի պատճառ. Միրզոյան

Հայաստանի անկախության առաջին օրվանից մեր խնդրանքով ռուս սահմանապահները ժամանակավորապես ներգրավվել են Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովմանը, ու երբ ժամանակը լրացավ, մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և տեղեկացրինք, որ սահմանի այդ հատվածը կարող ենք պահպանել մեր ուժերով՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, որ դա չի կարող…

Read More
Շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունները զերծ մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից. Լավրով

Շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունները զերծ մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից. Լավրով

Մենք շահագրգռված ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները զերծ մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները ամրապնդվեն: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը: Նա հույս է հայտնել, որ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները կշարունակեն պահանջարկ վայելել, և բոլոր ուղղություններում,…

Read More
Հանձնառու ենք Երևանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, ներառյալ՝ ռազմաքաղաքական ոլորտում. Լավրով

Հանձնառու ենք Երևանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, ներառյալ՝ ռազմաքաղաքական ոլորտում. Լավրով

Երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Սերգեյ Լավրովի խոսքով՝ բանակցությունները հագեցած և արդյունավետ են եղել: «Մենք անկեղծորեն քննարկել ենք մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Մի շարք հարցերի վերաբերյալ մենք կարողացել ենք գալ փոխընդունելի լուծումների: «Մենք ընդգծել ենք մեր հանձնառությունը Երևանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, ներառյալ՝ ռազմաքաղաքական…

Read More
Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը. Լավրով

Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը. Լավրով

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման բացմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը։ «Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության և հարևանության բազմադարյա ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա կարևորել է երկու երկրների բոլոր գերատեսչությունների միջև պարբերական շփումները: ՌԴ արտգործնախարարն անդրադարձել…

Read More
Թրամփն արդեն չեղարկել է Բայդենի վարչակազմի 78 որոշում

Թրամփն արդեն չեղարկել է Բայդենի վարչակազմի 78 որոշում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ չեղարկել Ջո Բայդենի վարչակազմի 78 որոշում: Թրամփի պաշտոնավարման առաջին օրը ԱՄՆ-ը դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ինչպես նաև Փարիզի կլիմայական համաձայնագրից: ԱՄՆ նոր նախագահը հրամանագիր է ստորագրել նաև պետական գրաքննությունը կանխելու մասին: Թրամփը նաև ներում է շնորհել 1500 մարդու, որոնք մեղադրվել են 2021…

Read More
Թրամփը խոստացել է դադարեցնել աշխարհի բոլոր պատերազմները

Թրամփը խոստացել է դադարեցնել աշխարհի բոլոր պատերազմները

«Ամերիկացի ժողովուրդը հաղթել է երկու համաշխարհային պատերազմներում, հաղթել է ֆաշիզմին և կոմունիզմին և այժմ գտնվում է պատմության չորս մեծագույն տարիների շեմին»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Նա հայտարարել է, որ մտադիր է վերականգնել ԱՄՆ վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ։ «Ամերիկյան նավերը չափից ավել են վճարում և ազնվորեն չեն սպասարկվում, չեն սպասարկվում նաև ԱՄՆ…

Read More
Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ տարածք ապօրինի մուտքը և արտաքսել միլիոնավոր ներգաղթյալների

Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ տարածք ապօրինի մուտքը և արտաքսել միլիոնավոր ներգաղթյալների

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ելույթում խոստացել է անհապաղ դադարեցնել ամերիկյան տարածք ապօրինի ներգաղթյալների մուտքը և սկսել միլիոնավոր ներգաղթյալների արտաքսման գործընթացը։ «ԱՄՆ տարածք ապօրինի բոլոր մուտքերն անհապաղ կդադարեցվեն, մենք կսկսենք միլիոնավոր հանցավոր ներգաղթյալների վերադարձի գործընթաց․ նրանք կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա։ Թրամփը խոստացել է՝ նախագահի պաշտոնում իր առաջին քայլը կլինի…

Read More
Բայդենը երդմնակալության արարողությունից առաջ հանդիպել է Թրամփի հետ

Բայդենը երդմնակալության արարողությունից առաջ հանդիպել է Թրամփի հետ

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն առաջին տիկին Ջիլի հետ Սպիտակ տան մուտքի մոտ ողջունել է իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանիային։ Մինչ այդ պետության ապագա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին և նրա կնոջը պաշտոնական նստավայրում դիմավորել են հեռացող փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը։ Սպիտակ տան Կապույտ սենյակում տեղի կունենա քաղաքական գործիչների…

Read More
Ցրտի պատճառով փոփոխություններ են կատարվել Թրամփի երկրորդ երդմնակալության արարողակարգում

Ցրտի պատճառով փոփոխություններ են կատարվել Թրամփի երկրորդ երդմնակալության արարողակարգում

Բևեռային ցրտի պատճառով ԱՄՆ 47-րդ նախագահը երդում կտա ոչ թե Կապիտոլիումի աստիճաններին, այլ ներսում։ Փոփոխությունները կատարվել են վերջին պահին՝ ստիպելով անվտանգության ուժերին վերանայել մի շարք հարցեր: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա Կապիտոլիումի ռոտոնդայի տակ վերջին քառասուն տարվա ընթացքում առաջին անգամ: Քանի որ շենքը կարող է տեղավորել ոչ ավելի, քան 700 մարդու, Capital One Arena-ն՝ 20.000 տեղանոց…

Read More
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները կհամաձայնեն վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցմանը

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները կհամաձայնեն վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցմանը

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) հունվարի 24-ին նախատեսել է հաստատել Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մասին Եվրամիության խորհրդի բանաձևը: «Սա հստակ ազդանշան է Վրաստանի իշխանություններին, որ նրանք չեն կարող ճնշել ընդդիմության ձայները կամ սահմանափակել խոսքի ազատությունը առանց հետևանքների»,- նախաձեռնությունը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: ԵՀ-ն բացատրել…

Read More
Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Լևան Իզորիան նշանակվել է վարչապետի խորհրդական կրթության և գիտության հարցերով

Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Լևան Իզորիան նշանակվել է վարչապետի խորհրդական կրթության և գիտության հարցերով

Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Լևան Իզորիան նշանակվել է վարչապետի կրթության և գիտության հարցերով խորհրդական։ Ինչպես հայտարարում են կառավարության վարչությունում, Լեւան Իզորիան վերջերս նշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Բացի այդ, իրենց իսկ տեղեկություններով, Լևան Իզորիան Իրակլի Կոբախիձեի խորհրդական է նշանակվել Գերմանիայում նրա դեսպանի լիազորությունների ավարտից հետո։ Ի գիտություն ձեզ, այսօր վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ…

Read More
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանին

Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նրանց խոսքով, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պատմական ամուր բարեկամությունը և արդյունավետ համագործակցությունը։ Ուշադրություն է դարձվել խորհրդարանական համագործակցության հետագա խորացման կարևորությանը։ «Կողմերը քննարկել են երկու երկրներում ընթացող քաղաքական զարգացումները»։…

Read More
Աշխարհն այսօր սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Աշխարհն այսօր սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Այսօր կայանալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, և հրավիրյալների թեման դարձել է միջազգային մամուլի բուռն քննարկումների առարկա: Եվրոպական ոչ մի պետության կամ կառավարության ղեկավար 1874 թվականից ի վեր երբևէ չի մասնակցել ամերիկացի նախագահների երդմնակալությանը: Ավանդաբար այդ օրն ամերիկացիների համար համարվում է ներքին իրադարձություն, և արտասահմանյան երկրները սովորաբար ներկայացված են լինում իրենց դեսպաններով:…

Read More