ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. ՀԱՊԿ քարտուղարություն

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. ՀԱՊԿ քարտուղարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այսօր ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին, նշել՝ դրան գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին: ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում: «Սակայն կարևոր է հիմք ընդունել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության…

Read More
Սարատովում և Էնգելսում ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով արդյունաբերական ձեռնարկություններ են վնասվել

Սարատովում և Էնգելսում ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով արդյունաբերական ձեռնարկություններ են վնասվել

Սարատովում և Էնգելսում ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով արդյունաբերական ձեռնարկություններ են վնասվել՝ հայտնել է Սարատովի մարզային իշխանությունը: Դպրոցներն անցել են հեռավար ռեժիմի: ԶԼՄ-ները հայտնում են, որ Էնգելսի նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Այն ուկրաինական անօդաչուների թիրախում էր հայտնվել նաև հունվարի 8-ին, հրդեհը 5 օր չէր հաջողվում մարել: Տեղեկություններ կան, որ պայթյուններ են լսվել նաև Թաթարստանում:

Read More
Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են, իսկ երկու ժողովուրդների կապերը՝ եղբայրական. Լավրով

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են, իսկ երկու ժողովուրդների կապերը՝ եղբայրական. Լավրով

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են, իսկ երկու ժողովուրդների կապերը՝ բարեկամական և եղբայրական: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ: «Դրանք երկու տարբեր համակարգեր են, տարբեր ազատ առևտրի գոտիներ»,- ասել է Լավրովը:

Read More
Հայաստանը կարող է ապավինել Բրատիսլավայի աջակցությանը Եվրամիությունում. ԵՄ-ում Սլովակիայի ներկայացուցչություն

Հայաստանը կարող է ապավինել Բրատիսլավայի աջակցությանը Եվրամիությունում. ԵՄ-ում Սլովակիայի ներկայացուցչություն

Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը Եվրամիությունում՝ հայտնել են ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցչությունից: «ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոցիարը ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները և Սլովակիայի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները»,- նշված է ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։

Read More
Օտտավան չի բացառում ցանկացած արձագանք Վաշինգտոնին՝ կանադական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու դեպքում

Օտտավան չի բացառում ցանկացած արձագանք Վաշինգտոնին՝ կանադական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու դեպքում

Կանադայի իշխանությունները չեն բացառում ցանկացած պատասխան քայլ, եթե Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա, ինչը խոստացել էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, CTV-ին ասել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։ Այս մասին գրում է The Globe and Mail-ը։ «Ցանկացած տարբերակ օրակարգում է»,- պատասխանել է նախարարը այն հարցին, թե արդյոք Կանադան պատրա՞ստ է դադարեցնել էլեկտրաէներգիայի…

Read More
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիր կնքելու հարցում, գրում է The Times of Israel-ը։ Սաարը նշել է, որ Իսրայելն աշխատում է ինչպես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմերի հետ։…

Read More
Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը ուկրաինացի ռազմագերիների հետ հյուսիսկորեացի զինվորականների փոխանակման վերաբերյալ

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը ուկրաինացի ռազմագերիների հետ հյուսիսկորեացի զինվորականների փոխանակման վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է Կուրսկի շրջանում գերի ընկած երկու ենթադրյալ հյուսիսկորեացի զինվորականի հարցաքննության տեսանյութը և հայտարարել, որ Կիևը պատրաստ է նրանց փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Մենք ոչ մի կերպ չենք կարող մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը։ Չգիտենք, թե ինչն է այնտեղ համապատասխանում իրականությանը՝ ով ում ինչ է առաջարկել։ Մենք…

Read More
Բաթումում և Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ավելի քան տասը մասնակցի

Բաթումում և Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ավելի քան տասը մասնակցի

Բաթումում կիրակի անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ութ մարդ է բերման ենթարկվել, լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետը։ «Նրանք  մեղադրվում են վարչական իրավախախտումների՝ ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցուցաբերելու համար», — ասել է Իրակլի Ջեբուաձեն: Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Աջարիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցում իրավիճակը սրվել է, երբ Թբիլիսիից ժամանած ընդդիմադիր «Կոալիցիա…

Read More
Խորվաթիայում նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթել է Զորան Միլանովիչը

Խորվաթիայում նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթել է Զորան Միլանովիչը

Խորվաթիայի ներկայիս նախագահ Զորան Միլանովիչը հաղթել է կիրակի կայացած նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ստանալով ձայների ավելի քան 74%-ը, նրա հիմնական մրցակից Դրագան Պրիմորացը ստացել է ընտրողնրի մոտ 25%-ի աջակցությունը, հայտնում է Euronews-ը։ Խորվաթիայում նախագահը ուղղակիորեն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նա երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է վարչապետին։ Նախագահը…

Read More
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Կալիֆոռնիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի հաշվարկները: Անտառային հրդեհները Լոս Անջելեսի շրջանում սկսել են արածվել հունվարի 7-ից: Ըստ հիդրոօդերևութաբանների՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Հրդեհը շրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։ Լոս…

Read More
Շոլցը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից կանցլերի պաշտոնի թեկնածու

Շոլցը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից կանցլերի պաշտոնի թեկնածու

Օլաֆ Շոլցը հաստատվել է որպես Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից կանցլերի պաշտոնի թեկնածու: Քվեարկությունը տեղի է ունեցել Բեռլինում՝ կուսակցության համագումարում։ Գերմանիայի խորհրդարանի արտահերթ  ընտրությունը տեղի կունենա փետրվարի 23-ին:

Read More
Ադրբեջանը դադարեցրել է օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը Սերբիային. Վուչիչ

Ադրբեջանը դադարեցրել է օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը Սերբիային. Վուչիչ

Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը՝ Շահ Դենիզ հանքավայրում առկա խնդիրների պատճառով՝ հայտնել է Ալեքսանդար Վուչիչը: Սերբիայի նախագահը հավելել է, որ չկա հստակություն, թե ինչքան է տևելու գազի մատակարարումների վերականգնումը: «Մենք ունենք բավարար քանակությամբ գազ՝ սպառելու համար, քանի դեռ չի պատահել ինչ-որ այլ դժբախտություն։ Ես հույս ունեմ,…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել: Տելեգրամյան գրառմանը նա կցել է զինվորական վկայականի լուսանկար, որը, հավանաբար, պատկանում է գերիներից մեկին։   «Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։…

Read More
Սիրիայի առաջնորդն ընդունել է Օմանի սուլթանի բանագնացին

Սիրիայի առաջնորդն ընդունել է Օմանի սուլթանի բանագնացին

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսում ընդունել է Օմանի սուլթանի բանագնաց շեյխ Աբդուլազիզ բին Աբդուլլահ բին Զահեր Ալ Հինայիին: Օրակարգում են եղել Արաբական Հանրապետությունում վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները: Երեկ էլ Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ: Ակնկալվում է, որ առաջիկայում Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Եվրոպա՝ քննարկելու տնտեսական հնարավոր գործակցությունը և Բաշար…

Read More
Ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը. ՌԴ ՊՆ

Ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը. ՌԴ ՊՆ

Այս գիշեր ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Տամբովի մարզին: Կոտովսկում բազմաբնակարան շենքեր են վնասվել, կան տուժածներ: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական կողմը թիրախավորել է Վորոնեժի, Բելգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերը, Կրասնոդարի երկրամասը: ԱԹՍ է խոցվել նաև Ղրիմում: Ընդհանուր առմամբ 85 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։

Read More
ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։  «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք…

Read More
Մոսկվայից ու Երևանից չվերթները Սարատովի օդանավակայանից ուղղվել են դեպի այլ օդանավակայաններ

Մոսկվայից ու Երևանից չվերթները Սարատովի օդանավակայանից ուղղվել են դեպի այլ օդանավակայաններ

Սահմանափակումների պատճառով Մոսկվայից ու Երևանից չվերթներն ուղղվել են դեպի Սամարայի և Վոլգոգրադի այլընտրանքային օդանավակայաններ: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Սարատովի «Գագարին» օդանավակայանը: Ավելի վաղ «Ռոսավիացիան» ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել Սարատովի օդանավակայանում թռիչքների համար: Նաև հունվարի 11-ի առավոտյան թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում, ավելի ուշ դրանք հանվել են:

Read More
Բայդենն ու Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը

Բայդենն ու Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Ջո Բայդենը և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը: Անդրադարձ է եղել մարտի դաշտում իրավիճակին:   Սպիտակ տնից հիշեցրել են, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի, մասնավորապես՝ նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների դեմ:…

Read More
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների նկատմամբ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում են ներառվել «Զարուբեժնեֆտի» ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, «Գազպրոմնեֆտի» ղեկավար Ալեքսանդր Դուկովը, «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի որդին և այլք: Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմնեֆտ» և «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությունները, սերբական NIS ընկերությունը, որը «Գազպրոմնեֆտի» դուստր ձեռնարկությունն է: Սահմանափակումներ են կիրառվել նաև…

Read More
Միջազգային հանրությունը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում

Միջազգային հանրությունը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում: Կառույցն ընդգծել է, որ նոր նախագահի ընտրությունը վճռորոշ է պետական հաստատությունների լիարժեք գործունեության ապահովման, հատկապես Լիբանանի քաղաքական, տնտեսական և անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և քաղաքական անկախությանը: Լիբանանի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի ընտրությունը…

Read More
Իտալիան վերահաստատել է համակողմանի աջակցությունը Ուկրաինային

Իտալիան վերահաստատել է համակողմանի աջակցությունը Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել է Իտալիայի վարչապետը: Ջորջիա Մելոնին վերահաստատել է համակողմանի աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերում է Ուկրաինայի պաշտպանությանը և ուկրաինացի ժողովրդին։ Զելենսկին հանդիպել է նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Իտալիայի նախագահը նույնպես վստահեցրել է, որ Հռումը կշարունակի աջակցել Կիևին: Նա նշել է, որ օգնելով Ուկրիանային՝ երկրները նպաստում են ամբողջ Եվրոպայի անվտանգության ամրապնդմանը:

Read More
Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից: «Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Դրա համար…

Read More
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  մոնիտորինգի համազեկուցողները այցելելու են Վրաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի համազեկուցողները այցելելու են Վրաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Կլոդ Քերնը և Էդիթ Էստրելլան հունվարի 14-16-ը փաստահավաք առաքելությամբ կայցելեն Վրաստան, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ «Այցի նպատակն է գնահատել Վրաստանի,  որպես Եվրախորհրդի անդամ երկրի՝ ստանձնած պարտավորությունների և պարտականությունների կատարումը, հատկապես հոկտեմբերյան ընտրություններից հետո շարունակվող քաղաքական ճգնաժամի և ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման լույսի ներքո»,- ասվում է տեղեկատվության…

Read More
Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության ուղղությամբ. Ֆիդան

Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության ուղղությամբ. Ֆիդան

Հարավային Կովկասում բացվել է հարատև խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության պատուհան՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: «Ես հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։ Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է…

Read More