Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Սյույոկի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով, հանդիպմանը կողմերը ողջունել են վրաց-հունգարական հարաբերությունների դրական դինամիկան։ Հունգարիայի նախագահի խոսքով՝ Վրաստանը Հունգարիայի համար կարևոր ռազմավարական գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նա նշել է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում երկու երկրներին էլ հաջողվել է պահպանել իրենց ազգային ինքնությունը, մշակույթը և լեզուն, և ընդգծել է Վրաստանի և Հունգարիայի միջև ամուր պատմական և կրոնական կապերը, որոնք նպաստում են ազգերի փոխըմբռնմանը։
«Կողմերը վերանայել են վրաց-հունգարական հարաբերությունները առեւտրատնտեսական, էներգետիկայի, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում»։
Շալվա Պապուաշվիլին ընդգծել է խորհրդարանական արդյունավետ համագործակցությունը։ Զրույցում անդրադարձ է կատարվել նաև Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ծրագրերին։ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։ Հունգարիայի նախագահը հայտնել է իր ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու եվրոպական ապագային։
Հանդիպումը կայացել է Շալվա Պապուաշվիլիի և նրան ուղեկցող խորհրդարանական պատվիրակության Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Ուղեկցող պատվիրակության անդամներն են՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին, Ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իրակլի Մեզուրնիշվիլին և «Վրացական երազանք» խմբակցության նախագահի տեղակալ Գենրիետա Ցիցավան»,- նշվում է տեղեկատվության մեջ։