Այսօր աշխատանքային այցով Նինոծմինդա էր ժամանել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր Զաալ Գելաշվիլին։
Պետլիազորը հանդիպեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանի, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, ավագանու նախագահի և քաղաքապետի տեղակալների, ավագանու անդամների, ավագանու և քաղաքապետարանի աշխատակիցների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև պետլիազորի աշխատակազմի ղեկավար Գիորգի Միքելաձեն և տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն։
Հանդիպման ժամանակ խոսվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետում առկա խնդիրների և առաջիկայում դրանց լուծման ուղիների մասին։