ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին: