Սիրիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը վերսկսել է արտահանման մատակարարումները

Սիրիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը վերսկսել է արտահանման մատակարարումները

Սիրիան վերսկսել է երկրի խոշորագույն «Բանիաս» նավթավերամշակման գործարանից վառելիքի արտահանման մատակարարումները։ «Սիրիայի առևտրային նավթային ընկերությունը» (Sytrol) հունիսի 16-ին առաքել է 30 հազար տոննա նավթամթերք, հաղորդում է S&P Global-ը՝ հղում անելով վերամշակման գործարանից ստացված հաղորդագրությանը։ «Բանիաս» գործարանի հզորությունը օրական մոտ 120 հազար բարել է։ Դրա գործունեությունը դադարեցվել էր 2024 թվականի վերջին՝ երկրի քաղաքական ռեժիմի փոփոխության և…

Read More
Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է միանալ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածներին, կամ էլ ընտրել խնդիրը լուծելու այլ ճանապարհ, հայտնում է Interfax-ը։ «Դուք չգիտեք, թե ես ինչ եմ անելու։ Գուցե դա անեմ, գուցե՝ ոչ»,- ասել է նա լրագրողներին, երբ հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։ Լրագրողի հարցին, թե արդյոք…

Read More
Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իսրայելում սպառվում են Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների պաշարները, հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի: Թերթը նշել է, որ դա մտահոգություններ է առաջացրել Իրանից արձակվող բալիստիկ հրթիռներին Իսրայելի հակազդման կարողության առիթով, եթե երկու երկրի միջև հակամարտությունը շուտով չկարգավորվի։ Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղյակ են…

Read More
Ախալցխայի թիվ 2 մանկապարտեզի տեղում կառուցվել է նոր մանկապարտեզ

Ախալցխայի թիվ 2 մանկապարտեզի տեղում կառուցվել է նոր մանկապարտեզ

Ախալցխայի Թամարաշվիլի փողոցի թիվ 2 մանկապարտեզի տեղում ավարտվել է նոր, ժամանակակից մանկապարտեզի կառուցումը և կահավորումը։ Մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և ապահովում է անվտանգ և հարմարավետ միջավայր երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու համար։ Ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվել են Քաղաքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ դրա ամբողջական կահավորումը տրամադրվել է նախադպրոցական հաստատության կողմից՝…

Read More
ԱՄՆ միջամտությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում հակամարտության սրմանը. Կալաս

ԱՄՆ միջամտությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում հակամարտության սրմանը. Կալաս

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը Թրամփի վարչակազմին զգուշացրել է Իրան-Իսրայել հակամարտությանը ռազմական միջամտության կապակցությամբ, գրում է Euronews-ը։ «Միացյալ Նահանգների հնարավոր ռազմական միջամտությունը կհանգեցնի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության «տարածմանն» ամբողջ Մերձավոր Արևելքում, և այն կդառնա ավելի լայնածավալ ու վտանգավոր»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա նախազգուշացումը հնչել է այն բանից…

Read More
Իրանը Թել Ավիվի բնակիչներին հրամայել է տարհանվել. BBC

Իրանը Թել Ավիվի բնակիչներին հրամայել է տարհանվել. BBC

BBC-ն հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Թել Ավիվի մի մասի բնակիչներին զգուշացրել է տարհանվելու անհրաժեշտության մասին։ Նախազգուշացումը տարածել են իրանական լրատվական գործակալությունները։ Դրանից կարճ ժամանակ առաջ իսրայելական բանակը սոցիալական ցանցերի միջոցով Իրանի բնակիչներին նմանատիպ նախազգուշացում էր տարածել՝ հայտարարելով, որ պատրաստվում է հարվածներ հասցնել ռազմական թիրախներին Թեհրանի մի կոնկրետ շրջանում: ԻՀՊԿ-ն նաև…

Read More
Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին

Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարվածել են Թեհրանում իրանական ցենտրիֆուգների արտադրության գործարանին և մի շարք այլ ռազմարդյունաբերական օբյեկտների։ Զինվորականները հայտնել են, որ հարձակման թիրախ են դարձել «երկիր-երկիր» դասի հրթիռների հավաքման համար հումք և բաղադրիչներ արտադրող արտադրամասը, ինչպես նաև օբյեկտներ, որոնք համակարգեր և բաղադրիչներ են արտադրում «երկիր-օդ» դասի հրթիռների համար՝ նախատեսված ինքնաթիռների խոցմանը, գրում է The…

Read More
Մոսկվայի դատարանն ազգայնացրել է «Դոմոդեդովո» օդանավակայանը

Մոսկվայի դատարանն ազգայնացրել է «Դոմոդեդովո» օդանավակայանը

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանի որոշմամբ «Դոմոդեդովո» օդանավակայանն առգրավվել է հօգուտ պետության: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հունվարի 30-ին դատական ​​հայց էր ներկայացրել «Դոմոդեդովո» խմբի 30 ընկերության դեմ՝ պնդելով, որ օդանավակայանի գլխավոր սեփականատեր Դմիտրի Կամենշչիկը, որն ունի Թուրքիայի և ԱՄԷ քաղաքացիություն, և «Դոմոդեդովոյի» վերահսկիչ խորհրդի ղեկավար Վալերի Կոգանը՝ Իսրայելի քաղաքացիություն, խախտելով Ռուսաստանի օրենսդրությունը,…

Read More
Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին. Ալեն Սիմոնյանի արձագանքը Սոլովյովին

Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին. Ալեն Սիմոնյանի արձագանքը Սոլովյովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ռուսական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն՝ Սոլովյովի հետ» հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովի ելույթին, որի ընթացքում վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Այս հեռուստատեսային այլանդակը կարծում է, որ իրավունք ունի երկրի ղեկավարին պիտակավորել ստոր խոսքերով, կոչ անել Հայաստանի ժողովրդին քաղաքական գործողությունների՝ օրինական…

Read More
Իրանական հարվածների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել Իսրայելի տուժած 94 քաղաքացի

Իրանական հարվածների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել Իսրայելի տուժած 94 քաղաքացի

Գիշերը Իրանի կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման հետևանքով տուժած 94 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ, հաղորդել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած, մեկի վիճակը միջին ծանրության է, 86-ի վիճակը բավարար է, երեքը հոսպիտալացվել են տագնապային խանգարման վիճակում, ևս 5-ը ներկայում բուժզննություն են անցնում, նրանց վիճակը դեռ հստակ չէ»,- ասված է հայտարարության մեջ։ Նախարարությունը…

Read More
Իրանը հայտարարել է, որ լիարժեք վերահսկում է Իսրայելի երկինքը․ IRNA

Իրանը հայտարարել է, որ լիարժեք վերահսկում է Իսրայելի երկինքը․ IRNA

Իրանի օդուժը Իսրայելի վրա գիշերային հարձակման ընթացքում ապահովել է իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողություն, հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։ «Այսօր հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիարժեք վերահսկողություն ենք ստացել Իսրայելի երկնքի նկատմամբ և որ վերջինիս բնակիչները բացարձակ անպաշտպան են իրանական հրթիռային հարձակումներից»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ…

Read More
Թրամփի հայտարարությունը Իրանի վերաբերյալ՝ համառոտ

Թրամփի հայտարարությունը Իրանի վերաբերյալ՝ համառոտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Մենք լիակատար վերահսկողություն ունենք Իրանի երկնքում»։ Նա նշել է, որ Իրանի հակաօդային համակարգերն անկարող են դիմակայել ամերիկյան տեխնոլոգիային։ Թրամփն ավելացրել է, թե գիտի Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի գտնվելու վայրը, բայց չի նախատեսում հարձակվել նրա վրա և չեզոքացնել նրան՝ «առնվազն այս պահին»։ Նա իր գրառման ավարտին օգտագործել է «Առանց նախապայմանների…

Read More
ԱՄՆ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի՝ իրանա-իսրայելական հակամարտության մեջ երկիրը ներգրավելու հնարավորությունը

ԱՄՆ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի՝ իրանա-իսրայելական հակամարտության մեջ երկիրը ներգրավելու հնարավորությունը

Օրենսդիրները փորձում են սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարված հասցնելու հրամանի հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է CBS News-ը։ Կոնգրեսի երկու պալատների անդամների զգալի մասն ընդգծել է, որ համաձայն Սահմանադրության՝ միայն Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարելու։ «Սա մեր պատերազմը չէ»,- հայտարարել է հանրապետական Թոմաս Մեսին՝ հայտարարելով, որ ինքը 1973 թվականի՝ պատերազմական լիազորությունների բանաձևի համաձայն՝ ներկայացրել…

Read More
Թուրքիայի խորհրդարանն Իրանի վրա Իսրայելի հարձակումը համարում է սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանը

Թուրքիայի խորհրդարանն Իրանի վրա Իսրայելի հարձակումը համարում է սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանը

Թուրքիայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Իրանի վրա Իսրայելի հարձակումը։ «Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը Գազայի ժողովրդի նկատմամբ, նրա բոլոր գործողությունները, որ սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը, և հարձակումը, որ նա իրականացրել է Իրանի դեմ»,- ասված է փաստաթղթում։ Բանաձևում միջազգային բոլոր ինստիտուտներին և կառավարություններին կոչ է արվում պատասխանատվություն ստանձնել՝ հիմնվելով…

Read More