Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և ԱՄՆ-ն վերսկսում են առևտրային բանակցությունները, և կողմերին հաջողվել է ժամանակավորապես կարգավորել տարաձայնությունները, հաղորդում է Euronews-ը։ Ավելի վաղ Կանադան, ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի 25 տոկոսի, նախատեսել էր հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների թվային ծառայությունների համար: Ծրագրված էր գանձել Կանադայում գործող այնպիսի ընկերությունների շահույթի 3 տոկոսը, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը և Meta-ն: Դոնալդ Թրամփն ուրբաթ Կանադայի…

Read More
Կաննը կարգելի 1000-ից ավելի ուղևորով զբոսաշրջային նավերի մուտքը նավահանգիստ

Կաննը կարգելի 1000-ից ավելի ուղևորով զբոսաշրջային նավերի մուտքը նավահանգիստ

2026 թվականի հունվարից ֆրանսիական Ռիվիերայի շրջանում կսահմանափակվի հատկապես մեծ չափերի զբոսաշրջային նավերի մուտքը և ուղևորների ամենօրյա իջեցումը՝ մարդկանց կուտակումն ու շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու համար: Աշխարհի գլխավոր կինոփառատոնի տունը՝ Կանն հանգստավայրը, միացել է ավելորդ զբոսաշրջության աճող գլոբալ հակազդեցությանը և «խիստ կանոններ» է մտցրել զբոսաշրջային նավերի համար, գրում է Euronews-ը: Հաջորդ տարվանից նավահանգիստ կթույլատրվի մտնել միայն…

Read More
Վաշինգտոնը հայտնել է, որ չի ցանկանում մասնակցել Իրանում իշխանափոխության փորձերին. Թախտ-Ռավանչի

Վաշինգտոնը հայտնել է, որ չի ցանկանում մասնակցել Իրանում իշխանափոխության փորձերին. Թախտ-Ռավանչի

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին տեղեկացրել է, որ մտադիր չէ մասնակցել Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխությանը: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: Դիվանագետը հավելել է, որ չնայած որոշ իրանցիներ «կարող են քննադատել կառավարության մի շարք գործողություններ, բայց երբ խոսքը վերաբերում է օտարերկրյա ագրեսիային, նրանք միավորվում են դրան դիմակայելու համար»: Իրանի դեմ ռազմական…

Read More
Իրակլի Կոբախիձեն կրթության նախարարի պաշտոնում առաջադրել է Գիվի Միքանաձեի թեկնածությունը

Իրակլի Կոբախիձեն կրթության նախարարի պաշտոնում առաջադրել է Գիվի Միքանաձեի թեկնածությունը

Գիվի Միքանաձեն կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում կփոխարինի Ալեքսանդրե Ծուլաձեին: Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ առաջադրել է Գիվի Միքանաձեի թեկնածությունը կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում: Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ծուլաձեին կատարած աշխատանքի համար: Կոբախիձեի խոսքով՝ իր փորձի հիման վրա Գիվի Միքանաձեն իդեալական թեկնածու է կրթության, գիտության և երիտասարդության նախարարի…

Read More
Ախալցխայում նշվեց քաղաքի տոնը

Ախալցխայում նշվեց քաղաքի տոնը

Հունիսի 30-ին Ախալցխան նշեց քաղաքի տոնը։ Միջոցառումները տեղի ունեցան Ռաբաթի ամրոցի տարածքում, որտեղ ելույթ ունեցան ինչպես տեղացի, այնպես էլ հրավիրված կատարողներ։ Վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ Ախալցխայի պատվավոր քաղաքացի չընտրվեց։ Քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով՝ այս տարի դիմումներ կամ հանրության հետաքրքրություն չի եղել։ Սակայն քաղաքապետարանը Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարանում սովորող 44 ուսանողի շնորհել է քաղաքային կրթաթոշակներ։…

Read More
Գուտերեշը տարօրինակ է համարել ռազմական ծախսերի ավելացումը՝ միաժամանակ կրճատելով մարդասիրական օգնության ծախսերը

Գուտերեշը տարօրինակ է համարել ռազմական ծախսերի ավելացումը՝ միաժամանակ կրճատելով մարդասիրական օգնության ծախսերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարօրինակ է համարել մի շարք պետությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը՝ միաժամանակ կրճատելով միջազգային համագործակցության և մարդասիրական օգնության ծախսերը։ Այդ մասին նա ասել է TVE հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հետևել է հունիսի 24-25-ը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ժամանակ ընդունված կոմյունիկեի համաձայն՝ դաշինքի երկրների ղեկավարները համաձայնել են պաշտպանական…

Read More
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը չի դադարեցնի ուրանի հարստացումը

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը չի դադարեցնի ուրանի հարստացումը

Թեհրանը երբեք չի հրաժարվի իր խաղաղ միջուկային ծրագրի համար ուրանի հարստացումից, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին։ Նա հիշեցրել է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն՝ Թեհրանն իրավունք ունի արտադրել հարստացված ուրան և օգտագործել այն խաղաղ նպատակներով։ Իրանական ուրանի ճակատագիրը մնում է գաղտնիք՝ գրում են ԶԼՄ-ները: Արևմտյան իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային…

Read More
Ոստիկանությունը ստուգումներ է կատարել «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում

Ոստիկանությունը ստուգումներ է կատարել «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում

Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջանի» Բաքվի գրասենյակում, հայտնել են ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Ադրբեջանի ոստիկանությունը կանչել է «Սպուտնիկի» տեղական գրասենյակի բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց աշխատավայրերում չէին, շենքի դիմացի տարածքը շրջափակվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս դիվանագետներին թույլ չի տրվում հանդիպել…

Read More
ՆԱՏՕ-ի շրջանակներում Բալթյան երկրները տարածաշրջանային պաշտպանական կոալիցիա են ստեղծել. Լիտվայի ՊՆ

ՆԱՏՕ-ի շրջանակներում Բալթյան երկրները տարածաշրջանային պաշտպանական կոալիցիա են ստեղծել. Լիտվայի ՊՆ

Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի շրջանակում տարածաշրջանային պաշտպանական կոալիցիա են ստեղծել, հայտարարել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն։ «Տարածաշրջանային գործընկերների հետ մենք պաշտպանական կոալիցիա ենք ստեղծել, ինչն ազդարարում է, որ ՆԱՏՕ-ի արևելյան սահմանը միասնական է ու անբաժանելի, և մենք այն միասին կպաշտպանենք բոլոր անհրաժեշտ միջոցներով»,- ասել է Շակալենեն։ Նախարարն այսպես է մեկնաբանել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի…

Read More
Վուչիչն անկարգությունների մասնակիցներին ահաբեկիչ է անվանել

Վուչիչն անկարգությունների մասնակիցներին ահաբեկիչ է անվանել

Բելգրադում ցուցարարները կիրակի, լույս հունիսի 30-ի գիշերը փակել են մի քանի կարևոր փողոցներ, ստեղծել են վրանային ճամբարներ և աղբամաններից բարիկադներ։ Նմանատիպ գործողություններ են տեղի ունենում Սերբիայի մյուս քաղաքներում։ Տեղական մամուլի տվյալներով՝ ոստիկանությունը և քաղաքային ծառայությունները փորձում են վերականգնել երթևեկությունը և վերացնել խցանումները: Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ իշխանությունները հետևում…

Read More
ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանին ուղղված հետագա հարվածները՝ նախքան բանակցությունները սկսելը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանին ուղղված հետագա հարվածները՝ նախքան բանակցությունները սկսելը. Իրանի ԱԳՆ

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա ցանկացած հարված, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ​​ջանքերը: Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Թեհրանին հայտնել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ցանկության մասին, բայց «չի հստակեցրել իր դիրքորոշումը հետագա հարձակումների վերաբերյալ»։ Հունիսի 13-ին սկսված Իսրայելի…

Read More
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։…

Read More
Զանգվածային ցույցեր՝ Բելգրադում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել

Զանգվածային ցույցեր՝ Բելգրադում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել

Բելգրադում զանգվածային հանրահավաքից հետո բախումներ են սկսվել ոստիկանության հետ․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հաղորդում է AFP-ն։ Գործակալության լրագրողները նաև ականատես են եղել ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառման։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ են նետել լուսարձակներ և այլ առարկաներ։ Բելգրադում զանգվածային ցույցեր են, որոնց պահանջը արտահերթ ընտրության անցկացումն է։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը պնդում է, որ չի ենթարկվելու…

Read More