Վարդավառի պարային փառատոնը Ախալցխեում՝ ավանդույթի, երաժշտության և ուրախության տոն

Վարդավառի պարային փառատոնը Ախալցխեում՝ ավանդույթի, երաժշտության և ուրախության տոն

2025 թ․ հուլիսի 27-ին Ախալցխեի պատմական Ռաբաթի բերդը վերածվեց իսկական մշակութային տոնի։

Այստեղ կայացավ Վարդավառի առաջին պարային փառատոնը, որը կազմակերպվել էր Ախալցխեի հոգևոր տեսչության նախաձեռնությամբ՝ Հայր Հակոբ աբեղա Սահակյանի օրհնությամբ։

Փառատոնին մասնակցեցին պարային համույթներ Ախալցխե քաղաքից և շրջակա գյուղերից՝ Ծուղրութ, Ծիրա, Փոքր Պամաջ, Օրալ և Ծղարթբիլա։

Նրանց տպավորիչ ելույթները Վարդավառի երեկոն վերածեցին իսկական տոնի՝ հանդիսատեսին պարգևելով ջերմություն, ուրախություն և հպարտության զգացում ազգային մշակույթի հանդեպ։

Միջոցառմանը ներկայությամբ պատվել էին Ախալցխեի քաղաքապետը՝ Իրակլի Լազարաշվիլին, համայնքի ղեկավարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգևոր հայրեր։

Փառատոնի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով՝ Վարդավառի առաջին պարային փառատոնին մասնակցության համար։

Երեկոյի ավարտին բոլոր համույթները հանդես եկան համատեղ կատարումով՝ ներկայացնելով հայկական ավանդական Քոչարին։ Ելույթը ուղեկցվեց հանդիսատեսի ջերմ ծափահարություններով՝ կանգնած։