Վարդավառի Տոնը Ծուղրութի «Մայր Եկեղեցում». Ախալցիխեում կազմակերպվել էր ուխտագնացություն

Վարդավառի Տոնը Ծուղրութի «Մայր Եկեղեցում». Ախալցիխեում կազմակերպվել էր ուխտագնացություն

2025 թ. հուլիսի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսավորությամբ տոնեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը՝ հայտնի որպես Վարդավառ։ Տոնի կապակցությամբ Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի հրաշագործ «Մայր Եկեղեցի», որը գտնվում է Ծուղրութ գյուղի բարձունքում։

Ամեն տարի Վարդավառի օրը հարյուրավոր ուխտավորներ են այցելում սուրբ վայր՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, աղոթելու և կիսելու հոգևոր ոգեշնչումը։ Տոնական պատարագը գլխավորել է Ախալցիխեի հարակից շրջանների Հոգևոր Հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանը, ով իր պատգամով մեկնաբանեց տոնի խոր իմաստը և շնորհավորեց բոլոր ներկաներին։

Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ տոնական միջոցառում, որը նախաձեռնել էր Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը։ Միջոցառումը համախմբեց ուխտավորներին՝ տոնը վերածելով ոչ միայն հոգևոր, այլև համախմբող, ազգային արժեքների հետ վերամիավորման գեղեցիկ առիթի։