
Մոսկվան սպասում է բանակցությունների նոր փուլի ամսաթվի վերաբերյալ Կիևի առաջարկներին. Պեսկով
Մոսկվան սպասում է բանակցությունների նոր փուլի ամսաթվի վերաբերյալ Կիևի առաջարկներին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ զինվորների աճյունների փոխանակման գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ կլինի կրկին հանդիպել։ Նրա խոսքով՝ բանակցությունների երրորդ փուլում կքննարկվեն հունիսի սկզբին կողմերի փոխանակած հուշագրերի նախագծերը։ Այժմ Մոսկվան ուղիղ կապ է պահպանում Կիևի հետ Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկու միջոցով։…