
Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին. Reuters
Կալիֆոռնիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև արագընթաց երկաթուղու կառուցման համար նախատեսված 4 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչությունը ֆինանսավորման կրճատումները ներկայացրել է որպես իշխանության «կամայական և քմահաճ չարաշահում»: Դատական վեճը սկսվել է…