Թրամփը որոշել է կրճատել Ռուսաստանի համար նախատեսված վերջնագրի ժամկետը, քանի որ հիասթափված է Պուտինից. BBC

Թրամփը որոշել է կրճատել Ռուսաստանի համար նախատեսված վերջնագրի ժամկետը, քանի որ հիասթափված է Պուտինից. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված է» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինից, հետևաբար կրճատում է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար վերջնագիր ներկայացնելու վերջնաժամկետը՝ 50 օրվա փոխարեն տալ 10-12 օր, հաղորդում է BBC-ն: «Ես չորս կամ հինգ անգամ խոսել եմ նախագահ Պուտինի հետ, դրանից հետո նա հրթիռներ է արձակում ուկրաինական քաղաքների, նաև Կիևի վրա: Այսպես…

Read More
Կատարը ԱՄՆ նախագահի համար Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում՝ առանց որևէ պայմանի. CNN

Կատարը ԱՄՆ նախագահի համար Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում՝ առանց որևէ պայմանի. CNN

CNN-ը հաստատել է, որ ԱՄՆ-ն Կատարին ոչինչ չի վճարելու Boeing 747-8 ինքնաթիռի համար, որը Դոհան նվիրել է Պենտագոնին՝  որպես նախագահական ինքնաթիռ օգտագործելու նպատակով: Հեռուսաալիքի տվյալով՝ փոխըմբռնման փաստաթուղթն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ու նրա կատարցի գործընկեր Սաուդ բին Աբդուռահման ալ Թանին ստորագրել էին հուլիսի 7-ին: Փաստաթղթում նշվում է, որ «այդ նվիրատվությունը կատարվել է անշահախնդրորեն, կողմերի…

Read More
Իրանը մշտապես աջակցել է հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչ. Բաղաեի

Իրանը մշտապես աջակցել է հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչ. Բաղաեի

Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների կարգավորմանը և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի արագացմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը մշտապես աջակցել է նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչ։ «Մենք կողմ ենք այս գործընթացին, բայց նաև հստակ նշել ենք՝ այդ զարգացումները չպետք է հանգեցնեն տարածաշրջանի…

Read More
Վարդավառի Տոնը Ծուղրութի «Մայր Եկեղեցում». Ախալցիխեում կազմակերպվել էր ուխտագնացություն

Վարդավառի Տոնը Ծուղրութի «Մայր Եկեղեցում». Ախալցիխեում կազմակերպվել էր ուխտագնացություն

2025 թ. հուլիսի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսավորությամբ տոնեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը՝ հայտնի որպես Վարդավառ։ Տոնի կապակցությամբ Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի հրաշագործ «Մայր Եկեղեցի», որը գտնվում է Ծուղրութ գյուղի բարձունքում։ Ամեն տարի Վարդավառի օրը հարյուրավոր ուխտավորներ են այցելում սուրբ վայր՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, աղոթելու և կիսելու հոգևոր ոգեշնչումը։ Տոնական պատարագը գլխավորել է…

Read More
Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը պատերազմ է մղում ամբողջ Արևմուտքի դեմ՝ առանց դաշնակիցների. Լավրով

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը պատերազմ է մղում ամբողջ Արևմուտքի դեմ՝ առանց դաշնակիցների. Լավրով

«Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսը դնեք ինքներս ձեզ վրա, չենք կարող թույլ տալ որևէ թուլություն կամ անգործություն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» երիտասարդական ֆորումում: Նա նշել…

Read More
Ուկրաինան ադրբեջանական գազ կստանա

Ուկրաինան ադրբեջանական գազ կստանա

Հուլիսի 28-ին ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությունների խումբը հայտարարել է SOCAR խմբի մաս կազմող SOCAR Energy Ukraine-ի հետ ադրբեջանական բնական գազի գնման վերաբերյալ առաջին համաձայնագրի ստորագրման մասին։ Մատակարարման երթուղին Անդրբալկանյան գազատարն է՝ Բուլղարիա -Ռումինիա — Ուկրաինա հատվածը։ Ըստ տեղեկությունների՝ գազն արդեն մատակարարվել է Ուկրաինայի տարածք և, ամենայն հավանականությամբ, մղվում է ստորգետնյա գազապահեստարան։ Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ չեն նշվում…

Read More
Սիրիայում Ասադի տապալումից հետո կանցկացվի առաջին ընտրությունը

Սիրիայում Ասադի տապալումից հետո կանցկացվի առաջին ընտրությունը

Սեպտեմբերի 15-20-ը Սիրիայում կանցկացվի Ժողովրդական խորհրդի  վաղաժամկետ ընտրություն։ Այդ մասին հուլիսի 27-ին հայտնել է Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով հունիսին ձևավորված երկրի ընտրական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Թահ ալ Ահմադին: Մեկ օր առաջ ալ-Ահմադը ներկայացրել էր Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ ընտրություն անցկացնելու ծրագրերը։ Երկրի ընտրական հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ աշ-Շարաայի կողմից համապատասխան հրամանագիրը…

Read More
Գերմանիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, կան զոհեր. DPA

Գերմանիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, կան զոհեր. DPA

Երկաթուղային վթար Գերմանիայում: Երկրի հարավ-արևմուտքում ուղևորատար գնացքի երկու վագոն դուրս է եկել գծերից, որի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ գնացքի մեքենավարն ու երկաթուղային աշխատողը, ավելի քան 50-ը վիրավորվել են: Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: DPA գործակալության տվյալներով՝ միջադեպի ժամանակ գնացքում եղել է մոտ 100 մարդ: Վթարի պատճառը դեռևս անհայտ…

Read More
Եգիպտոսի նախագահը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը

Եգիպտոսի նախագահը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հրադադարի հասնելու` Կահիրեի միջնորդական ջանքերը: Երկուստեք ընդգծվել է անկլավի բնակիչներին համարժեք մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Աս-Սիսին ողջունել է Մակրոնի վերջին հայտարարությունը Պաղեստինի ՝պետությունը պաշտոնապես ճանաչելու Փարիզի մտադրության մասին: Նա նաև աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի միջազգային…

Read More
Հարևանների հետ կապերի ամրապնդումը իմ վարչակազմի գերակայությունն է. Փեզեշքիան

Հարևանների հետ կապերի ամրապնդումը իմ վարչակազմի գերակայությունն է. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Պարսից ծոցի երկրների հետ կապերի ամրապնդումն է: Ելույթ ունենալով Իրանի ԱԳՆ-ում՝ նա դիվանագետներին կոչ է արել ավելի ակտիվ աշխատել արտաքին ուղղությամբ: Փեզեշքիանը նաև հաստատել է Իրանի ձգտումը՝ խորացնել համագործակցությունը BRICS-ի, ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ինչպես նաև Ռուսաստանի,…

Read More