
Ստամբուլի համալսարանը չեղարկել է Էքրեմ Իմամօղլուի մագիստրոսական դիպլոմը
Ստամբուլի համալսարանը չեղարկել է բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մագիստրոսական դիպլոմը՝ փաստաթղթերի կեղծման մեղադրանքների հետ կապված նրա բակալավրիական դիպլոմի չեղարկման պատճառով: Իմամօղլուի տվյալները կհեռացվեն Ստամբուլի համալսարանի ակադեմիական գրանցման և Բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգերից, իսկ նրա մագիստրոսական աշխատանքը՝ թեզիսների ազգային կենտրոնից: Այս գործով դատական նիստը նշանակված Է սեպտեմբերի 11-ին։ Դատախազը պահանջել է 8 տարի 9 ամիս…