Փոքր Խանչալի գյուղում նախատեսվում է կառուցել մարզահրապարակ 120 հազար լարիով

Փոքր Խանչալի գյուղում նախատեսվում է կառուցել մարզահրապարակ 120 հազար լարիով

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր  Խանչալի գյուղում նախատեսվում է 120 հազար լարի ծախսել մարզահրապարակի կառուցման վրա։

Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Պետական ​​գնումների գործակալության կայքում: Մրցութային փաստաթղթերի համաձայն, հաղթող ընկերությունը պետք է երկու ամսվա ընթացքում կառուցի մարզահրապարակ և այն հագեցնի ֆուտբոլի և բասկետբոլի համար անհրաժեշտ սարքավորումներով:

Առաջարկների ընդունումը տեղի կունենա հունիսի 15-ից 18-ը: