Ախալցխայի քաղաքապետարանը հատկացնում է միանգամյա օգնություն բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը հատկացնում է միանգամյա օգնություն բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը տրամադրում էմիանգամյա  սոցիալական  օգնություն  բազմազավակ ընտանիքներին (4 կամ ավելի անչափահաս երեխաներ՝ 0-ից մինչև 18 տարեկան) , 0-ից մինչև 200,000 (ներառյալ) վարկանիշային միավոր ունեցող բազմազավակ ընտանիքներին (4 կամ ավելի անչափահաս երեխաներ), որոնց ծնողներից մեկը և բոլոր անչափահաս երեխաները գրանցված են Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում։ Այս սոցիալական օգնության չափը սահմանվում է չորս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի…

Read More
Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Այսօր լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: «Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը։ Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։ Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական,…

Read More
ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը

ՉԺՀ-ն աջակցում է ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը

Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ: ՉԺՀ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը: Սի Ծինփինն արժևորել է երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հավելել, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ…

Read More
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Թիենծինի «Բինհայ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկնոջը դիմավորել են ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար Լեյ Հայչաոն և Թիենծին քաղաքի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նախագահ Շենգ Մաոլին: Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը…

Read More
ԵՄ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցման որոշումը

ԵՄ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցման որոշումը

Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ չեղարկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բանկային հաշիվների սառեցման մասին որոշումը: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նրանց հաշիվների սառեցումը հակասում է ժողովրդավարական արժեքներին և խարխլում է այն սկզբունքները, որոնք ակնկալում են ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրից։…

Read More
Գերմանիան էլ է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ. Մերց

Գերմանիան էլ է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ. Մերց

Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կդադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը, երբ լուրջ խնդիրներ ունենա տնտեսության և ռազմական ոլորտներում: Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ չնայած վերջին շրջանի դիվանագիտական ջանքերին՝ ռուսական ուժերը շարունակում են ագրեսիվ գործողությունները, և դա կարող է դեռ երկար տևել: Նա բարձր է գնահատել Կիևին ԵՄ աջակցությունը: «Այնուհանդերձ, պետք է ավելի միասնական լինենք՝ թույլ չտալու…

Read More
Կալասը՝ Ռուսաստանի և Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին

Կալասը՝ Ռուսաստանի և Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին

Կոպենհագենում կայացած հանդիպմանը Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկել են 300 մլրդ եվրոյի չափով ռուսական սառեցված ակտիվների վերադարձի պայմանները: Նշվում է, որ մինչ այդ Ուկրաինան պետք է փոխհատուցում ստանա: Նախարարական ոչ պաշտոնական հանդիպումից առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ դիվանագետները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ որոշում չեն ընդունի, բայց հարցը կլինի օրակարգում: Կալասի…

Read More
Ուիթքոֆի շնորհիվ հաջողվել է նեղացնել ռուս-ուկրաինական կարգավորման հարցում տարաձայնությունների շրջանակը. Վենս

Ուիթքոֆի շնորհիվ հաջողվել է նեղացնել ռուս-ուկրաինական կարգավորման հարցում տարաձայնությունների շրջանակը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի մասնակցությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում կարողացել են նեղացնել տարաձայնությունների շրջանակը: «Ուիթքոֆը Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցում ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան նրա բոլոր քննադատները միասին վերցրած»,- նշել է Վենսը՝ մեկնաբանելով Politico-ի հոդվածը, որում հաղորդվում էր Ուիթքոֆի բանակցային ոճից…

Read More
Կիևին պետք են իրավաբանորեն ամրագրված անվտանգության երաշխիքներ. Զելենսկի

Կիևին պետք են իրավաբանորեն ամրագրված անվտանգության երաշխիքներ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի հետ բանակցությունների և Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հեռանկարին: Նա հայտարարել է՝ Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը և հնարավոր ամեն ինչ կանի հանդիպումներից խուսափելու համար: Զելենսկու խոսքով՝ Կիևը ցանկանում է իրավաբանորեն ամրագրված անվտանգության երաշխիքներ ստանալ եվրոպական երկրներից և Միացյալ Նահանգներից: «Մենք չենք ցանկանում երկրորդ Բուդապեշտի հուշագիր կամ Մինսկյան համաձայնագրեր: Ուկրաինայի համար…

Read More
Անհրաժեշտ է համաշխարհային ճնշում, որպեսզի Ռուսաստանը պատրաստ լինի իրական քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ. Երմակ

Անհրաժեշտ է համաշխարհային ճնշում, որպեսզի Ռուսաստանը պատրաստ լինի իրական քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ. Երմակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ու փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան Նյու Յորքում հանդիպում են ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։   Այդ մասին Երմակը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։   «Ամենակարևորն իրական դիվանագիտությամբ Վաշինգտոնի գագաթնաժողովի բոլոր պայմանավորվածությունների իրականացումն առաջ մղելն է:   Հանդիպման սկզբում ես Ուիթքոֆին տեղեկացրի այն ռազմական հանցագործությունների մասին, որոնք Ռուսաստանն…

Read More
Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրին. Զախարովա

Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի իրադրությանը: Նրա խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացները լինեն կայուն ու երկարաժամկետ, հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր երկրների և նրանց հարևանների շահերը: Զախարովայի ձևակերպմամբ՝ արտատարածաշրջանային դերակատարների ներգրավումը չպետք է սնուցի տարածաշրջանի կոնֆլիկտային ներուժը և բաժանարար նոր գծեր ստեղծի: «Այս…

Read More
Մեկնարկել է USAID-ի լուծարման գործընթացը. Ռուբիո

Մեկնարկել է USAID-ի լուծարման գործընթացը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ հայտարարել է, որ Կառավարման և բյուջեի գրասենյակի (OMB) տնօրեն Ռասել Վոութը այժմ կղեկավարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ-USAID) լուծարման գործընթացը։ «Ես կատակեցի նախագահ Թրամփի հետ, որ չորս աշխատանք ունեմ։ Նա ասաց, որ մեկը տամ իմ ընկեր Ռասել Վոութին։ Այդպես էլ արեցի։ Հունվարից մենք տասնյակ միլիարդավոր դոլարներ ենք խնայել հարկատուների…

Read More
ԱՄՆ իշխանությունները Չիկագոյի մոտ գտնվող ռազմաբազայից օգնություն են խնդրել անօրինական ներգաղթյալների դեմ գործողություններում. AP

ԱՄՆ իշխանությունները Չիկագոյի մոտ գտնվող ռազմաբազայից օգնություն են խնդրել անօրինական ներգաղթյալների դեմ գործողություններում. AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հարցում է ուղարկել Չիկագոյից (Իլինոյս նահանգ) մոտ 56 կմ հյուսիս հեռու գտնվող ռազմաբազային՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարում ներքին անվտանգության նախարարությանն անհրաժեշտ սարքավորումներ ու ենթակառուցվածքներ տրամադրելու համար՝ հաղորդել է Associated Press-ը։ «ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը Naval Station Great Lakes բազային խնդրել է աջակցել ներքին անվտանգության նախարարության գործողություններին՝ սարքավորումներով, ենթակառուցվածքներով և լոգիստիկ…

Read More
Ուիթքոֆը Մոսկվայում խախտել է արարողակարգը. Reuters

Ուիթքոֆը Մոսկվայում խախտել է արարողակարգը. Reuters

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խախտել է արարողակարգը՝ հանդիպման մեկնելով առանց պետքարտուղարության ներկայացուցչի, որը սովորաբար գրառում է կատարում: Դա հանգեցրել է շփոթության, Ուիթքոֆը սխալ է փոխանցել Կրեմլի դիրքորոշումը՝ հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրի: Օգոստոսի 6-ին Մոսկվայում Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ…

Read More
Գիշերային զանգվածային հարձակում Կիևի վրա

Գիշերային զանգվածային հարձակում Կիևի վրա

Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերն Ուկրաինայի բազմաթիվ շրջաններ, այդ թվում՝ Կիևը, ենթարկվել են ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Կիևում զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, ավելի քան 50-ը վիրավորվել է, 8 մարդու ճակատագիրն անհայտ է։ Զանգվածային ավիահարվածի է ենթարկվել Կիևի մի քանի շրջան: Վնասվել են 5, 16, 25-հարկանի բնակելի շենքեր,…

Read More
Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փուլային գործընթացը չի նշանակում բանակցությունների դադարեցում. եվրոպական եռյակ

Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փուլային գործընթացը չի նշանակում բանակցությունների դադարեցում. եվրոպական եռյակ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել են ՄԱԿ-ին, որ Իրանը խախտում է միջուկային ծրագրի չտարածման մասին 2015 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ուստի այդ երկրները սկսում են Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման գործընթացը։ Այդ պատժամիջոցները կասեցվել էին հենց 2015 թվականի պայմանագրով, սակայն այս տարվա հոկտեմբերի 18-ին այդ մեխանիզմի ժամկետը լրանում է։ Այդպիսով, միջուկային համաձայնագրի ցանկացած անդամ…

Read More
ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր. Լուկաշևիչ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր. Լուկաշևիչ

Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, թե երբ կլուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Լեռնային  Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, սակայն վերջին տարիներին այն փաստացի չի աշխատել: Այդ մասին РБК-ին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝…

Read More
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Սուրբ Ղազար կղզու հայկական ձեռագրերի հավաքածուն

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Սուրբ Ղազար կղզու հայկական ձեռագրերի հավաքածուն

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի և սոցիալական ցանցի իր շուրջ 355 միլիոն հետևորդներին ցուցադրել է կղզու հայկական ժառանգությունը:    Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում նա զետեղել է լուսանկարներ, իսկ մեկը մակագրել է՝ «Վենետիկի հայկական կղզին»: Հեռուստաաստղը ցուցադրել է հայկական արտեֆակտներ՝ հայկական ձեռագրերի և փաստաթղթերի մեծությամբ երրորդ հավաքածուն: Նյութերը գեներացվում են…

Read More
Էրողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Էրողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, միջազգային և տարածաշրջանային թեմաներ: Էրդողանը նշել է, որ Անկարայում ուշադիր հետևել են Ալյասկայում և Վաշինգտոնում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին: Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է պատերազմը դադարեցնելու…

Read More
Ռուսական ուժերի հարձակման հետևանքով Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանության շենքը

Ռուսական ուժերի հարձակման հետևանքով Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանության շենքը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է Կիևում ռուսական ուժերի հարձակման հետևանքով դեսպանության շենքի վնասման մասին: «Օգոստոսի 28-ին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է հրթիռների և անօդաչուների հարձակումների: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության մոտ հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով շենքին վնաս է հասցվել»,- հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն: Նշվում է, որ պայթյունի հետևանքով…

Read More
Կիևում ԵՄ պատվիրակության գրասենյակը վնասվել է ռուսական ուժերի հրթիռային հարվածների հետևանքով. Լայեն

Կիևում ԵՄ պատվիրակության գրասենյակը վնասվել է ռուսական ուժերի հրթիռային հարվածների հետևանքով. Լայեն

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կարեն Մալայանը կանչվել է դիվանագիտական ծառայություն: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Կիևում Եվրամիության պատվիրակության գրասենյակը վնասվել է ռուսական ուժերի գիշերային հրթիռային հարվածների հետևանքով: Նրա խոսքով՝ ներկայացուցչության անձնակազմից ոչ ոք չի տուժել: «Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի…

Read More
Կիևի հետ օդային հրադադարի պայմանավորվածություն չկա. Պեսկով

Կիևի հետ օդային հրադադարի պայմանավորվածություն չկա. Պեսկով

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ռուսական ուժերն արդյունավետ հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական օբյեկտներին: Միևնույն ժամանակ, ըստ Դմիտրի Պեսկովի՝ հետաքրքրված են շարունակելու ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունները: Նա հավելել է, որ Կիևի հետ օդային հրադադարի պայմանավորվածություն չկա: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ Ուկրաինայում կարգավորումը կարող է սկսվել օդային հրադադարի հաստատումից: Նյութերը գեներացվում են…

Read More
Գազայի հատվածում ճգնաժամը շարունակվում է

Գազայի հատվածում ճգնաժամը շարունակվում է

Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են: Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասնում է 62,900-ի: Շուրջ 160.000 մարդ վիրավորվել է: Վերջին 24 ժամում սովից մահացել է ևս տասը պաղեստինցի, այդ թվում՝ երկու երեխա: Թերսնումից մահացածների ընդհանուր թիվը 313 է, որոնցից 119-ը՝ երեխա։ Գազա քաղաք իսրայելական ուժերի ներխուժման պատճառով սրվել է նաև պաղեստինցիների նոր տեղահանման հարցը: ՑԱՀԱԼ-ից հայտարարել…

Read More
Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Իրանի միջուկային ներուժը

Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Իրանի միջուկային ներուժը

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ: Օրակարգում է եղել Իրանի միջուկային ներուժը: Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն՝ դիվանագետները բացառել են, որ Թեհրանը կարող է միջուկային զենք մշակել կամ ձեռք բերել: Նրանք խոստացել են ջանքեր գործադրել՝ թույլ չտալու նման հեռանկարը: Մարկո Ռուբիոն նաև հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության…

Read More
Ռուսական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել են Կիևին

Ռուսական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել են Կիևին

Ռուսական ուժերը գիշերը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել են Կիևին: Զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ երեխա: Վիրավորների թիվը գերազանցում է 40-ը։ Ընդհանուր առմամբ Կիևի վեց շրջանում վնասվել են հարյուրավոր օբյեկտներ, բնակելի շենքեր։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում. փլատակներում, հնարավոր է, մարդիկ են մնացել: Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին՝ բանակցությունների…

Read More
Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիսի դպրոցում, կան զոհեր

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիսի դպրոցում, կան զոհեր

Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, վիրավորվել են ավելի քան 10-ը: Անհայտ զինված անձը կրակ է բացել առավոտյան, երբ ծնողները երեխաներին դասի էին տանում: Դպրոցում սովորում են 14 տարեկանից փոքր երեխաներ: Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը «չեզոքացվել է»: Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում են, որ կրակողը ինքնասպան է եղել, սակայն դա…

Read More
Իսրայելը խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը՝ ռազմական օբյեկտի վրա հարձակվելով. Սիրիայի ԱԳՆ

Իսրայելը խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը՝ ռազմական օբյեկտի վրա հարձակվելով. Սիրիայի ԱԳՆ

Դամասկոսի ծայրամասում գտնվող ռազմական օբյեկտի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետևանքով զոհվել է վեց զինծառայող, խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը: «Սիրիան խստորեն դատապարտում է Դամասկոսի արվարձաններում գտնվող երկրի զինված ուժերի ռազմական օբյեկտի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակումը և կարծում է,…

Read More
ԱԷՄԳ-ն վերսկսում է աշխատանքը Իրանի միջուկային օբյեկտներում

ԱԷՄԳ-ն վերսկսում է աշխատանքը Իրանի միջուկային օբյեկտներում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալության տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը։ Նրանք այցելելու են Իսլամական Հանրապետության հարավում ռուս մասնագետների կառուցած «Բուշեր» ատոմակայան, որտեղ ԱԷՄԳ-ի տեսուչների ներկայությամբ պետք է տեղի ունենա միջուկային վառելիքի փոխարինումը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը: ԱԷՄԳ-ի…

Read More