Այսօրվանից Ախալցխայի մունիցիպլիտետի Տատանիս, Սվիր և Բոգա գյուղերի ուղղությամբ սկսել է գործել նոր միկրոավտոբուս։
Քաղաքային տրանսպորտը Թամարաշվիլի փողոցից (Սվիրիի շրջադարձ) այս ուղղությամբ օրական 3 անգամ կմեկնի՝ ժամը 08:30-ին, 14:00-ին և 18:00-ին։
Այս տարի Ախալցխայի քաղաքապետարանը ձեռք է բերել 3 Ford M2 կատեգորիայի, 18 տեղանոց միկրոավտոբուս, որոնք, բացի Սվիրի գյուղի ուղղությունից, շուտով կշահագործվեն քաղաքի տարբեր շրջաններում։