Հաղորդակցությունների միաժամանակ բացվելու հարցին հստակ պատասխան է տալիս Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած եռակողմ հռչակագիրը։ Այս մասին Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միաժամանակության հետ կապված խնդիրը․ մեր փաստաթուղթը տվել է հարցի պատասխանը, որ, այո, իհարկե պետք է լինի միաժամանակ, և այդտեղ էլ տարընթերցումների տեղ չկա։ Այսինքն՝ տեղի է ունեցել միաժամանակ, միաժամանակ ստորագրվել է, և տեխնիկապես այստեղ արդեն շինարարության տեմպերի խնդիր կարող է լինել, ի՛նչը սկզբից պատրաստ լինի, ի՛նչը ավելի ուշ պատրաստ կլինի, իսկ որ մենք մեր իշխանության գործիքները չենք կարող նսեմացվել, դա արդեն ակնհայտ է։ Դրա մեջ մտնում են թե՛ անձնագրային հսկողությունը, թե՛ մաքսային հսկողությունը, դրա մեջ մտնում են և մեր պետական ինստիտուտները, որոնք պետք դա իրագործեն, և ես հուլիսի 16-ի ասուլիսում դրա մասին շատ հստակ խոսել եմ։ Դեռևս 2022 թվականին մեր ստեղծած այս նախագծում մենք գրել ենք, որ պատրաստ ենք, որոշակի պարզեցումների։ Ինձ համար որոշակիորեն ակնհայտ է, որ, ենթադրենք, 5 կամ 10 տարի հետո աշխարհի ոչ մի երկրում մենք չենք ունենալու անձնագրային, մաքսային հսկողության այն ձևերը, որոնք մեզ հայտնի են, ըստ էության, նախկինից։
Վարչապետի խոսքով՝ այսօր բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիների համար անձնագրային հսկողությունն իրականացվում է բոլորովին այլ կերպ։
«Մարդը մոտենում է, անձնագիրը մոտեցնում է, նույնն էլ՝ մաքսային հսկողությունը և այլն, և այդպես շարունակ, և այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել նաև, որ ԱՄՆ-ի հետ մեր ստորագրած փոխըմբնռման հուշագրերից մեկը վերաբերում էր նաև սահմանային և մաքսային ծառայությունների կարողությունների ուժեղացմանը, կարողությունների կառուցմանը, և այս առումով ԱՄՆ-ի շատ լուրջ տեխնոլոգիաներն են, որ իրենք իրենց համար են կիրառում։ Այսօր իրենց օդանավակայաններում, սահմանների հատման դեպքում այդ տեխնոլոգիաները կիրառվում են․ սա շատ կարևոր նրբություն է։ Ես համոզված եմ, որ այդ առաջարկը ԱՄՆ-ից կլինի, որովհետեև նախնական քննարկումներ եղել են, որ բոլոր տեխնոլոգիաները, սարքավորումները հասանելի լինեն կիրառման համար, իհարկե, մենք նաև մաքսիմալ կպարզեցնենք ընթացակարգերը։
Մենք անընդհատ փորձում ենք նկարագրել դեպքեր, ինչպես էլ որ լինի, ինչ էլ լինի, դա ներառված պետք է լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում։ Եվ, իհարկե, փոխադարձությունը նույնպես կարևոր է, և այդ փոխադարձությունը վերաբերում է ճանապարհների բացմանը։
Փոխադարձությունը նշանակում է, որ բացվում են ճանապարհները Ադրբեջանի համար, բացվում են ճանապարհները Հայաստանի համար, չեն բացվում ճանապարհները Ադրբեջանի համար, չեն բացվում ճանապարհները Հայաստանի համար, չնայած արդեն այդ տարբերակն էլ չկա։ Հստակ, բացվում են այդ ճանապարհները։ Հիմա պետք է կենտրոնանանք ժամանակին արդյունավետ, որակով կառուցելու համար։
Բայց ինչու ենք կենտրոնացել միայն երկաթուղու վրա, շատ հետաքրքիր նախագծեր էլ են լինելու․ գազամուղ, գուցե՝ գազամուղներ, չգիտեմ, նավթամուղ, գուցե՝ նավթամուղներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ և այլն, և այսպես շարունակ։ Բայց ինչ էլ տեղի ունենա, բոլորը պետք է գործեն ՀՀ-ի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սա շատ կարևոր սկզբունք է»,- ասաց վարչապետը։
Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով