Հարցազրույց կոնֆլիկտաբան, Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեաշվիլու հետ

Հարցազրույց կոնֆլիկտաբան, Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեաշվիլու հետ

Պրն. Զաքարեաշվիլի ինչպե՞ս եք կարծում, Վրաստանը ինչպե՞ս է տեսնում Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը։

— Վրաստանը անկասկած շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, քանի որ առևտրային միջանցքները, կամուրջները և ճանապարհները կգրավեն համաշխարհային բիզնեսի հետաքրքրությունը, և Վրաստանը միայն կշահի դրանից։ Խաղաղ տարածաշրջանը կարող է ազդել նաև Վրաստանի ներքին կայունության վրա։ Նաեւ կայունության վրա ամբողջ տարածաշրջանում։

Ի՞նչ կարծիքի եք նախագծերի մասին, և ո՞րն է Վրաստանի շահագրգռվածությունը և դրանց հնարավոր մասնակցությունը։

— Վրաստանի մասնակցությունը անկասկած անհրաժեշտ է։ Տարածաշրջանում առկա կոնֆլիկտը ինչ որ չափով մեկուսացնում էր ամբողջ տարածաշրջանը։ Բոլոր հաղորդակցությունները, որոնք ապագայում կիրականացվեն, լինեն դրանք հյուսիս-հարավ, թե արևելք-արևմուտք, օգուտ կբերեն Վրաստանին, քանի որ այն Հարավային Կովկասի միասնական համակարգի մաս է կազմելու։

«Թրամփի երթուղի» նախագիծը ի՞նչ հեռանկարներ է բացում Անակլիայի նավահանգստի կառուցման նախագծի հետ զուգահեռ։

— «Թրամփի երթուղի» նախագիծը անմիջականորեն չի ազդի Անակլիայի նավահանգստի կառուցման վրա, քանի որ այս երթուղին անցնում է հարավային կողմից։ Սակայն, քանի որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Հարավային Կովկասով, դա կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն դիմի Վրաստանին նավահանգստի կառուցման հարցով, չնայած այնտեղ հիմա ներկա է Չինաստանը։ Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունները, կարծես, վախենում են ինչ-որ բանից և դանդաղում են, հնարավոր է՝ հենց Չինաստանի մասնակցության պատճառով։

Ինչպե՞ս կարող է Վրաստանը ընդունել մեր տարածաշրջանում այս աշխարհաքաղաքական փոփոխությունները։

— Վրաստանը պետք է գտնի իր տեղը և հասկանա, որ այն ոչ միայն ապրանքների տարանցման տարածք է, այլև կարևոր տրանսպորտային հանգույց։ Միասին Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են դառնալ հիմնական «հանգույց»։ Վրաստանը հնարավորություն ունի հանգիստ որոշելու իր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածքը։ Եկեք խոսենք ամբողջ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Վրաստանի համար առկա մարտահրավերների մասին Վրաստանի համար հիմնական մարտահրավերը Ռուսաստանն է։ Ռուսական զորքերը վրացական տարածքում անօրինական գտնվում են 2008 թվակինից։ Կարծում եմ Հայատանի եւ Ադրբեջանի համար նույնպես մարտահրավերներ կան հյուսիսից։