
ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում։…