Անոմալ շոգի պատճառով Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհները չի հաջողվում մարել

Անոմալ շոգի պատճառով Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհները չի հաջողվում մարել

Իսպանիայում այս տարի անտառային հրդեհների սեզոնի մեկնարկից ի վեր մոտ 10.700 մարդ ստիպված է եղել լքել տները: Առավել տուժած շրջաններն են Կաստիլիան, Լեոնը և Գալիսիան՝ հյուսիս-արևմուտքում, Վալենսիան՝ արևելքում և Էքստրեմադուրան, որը գտնվում է Պորտուգալիայի հետ սահմանին:    Օգոստոսի 17-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ աղետի դեմ պայքարին մասնակցելու է ևս 500 զինվորական: Մինչ…

Read More
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի

Պակիստանում և Հնդկաստանում ուժեղ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 365-ի: Զոհերից ավելի քան 300-ը Պակիստանից են: Տասնյակ գյուղեր ամբողջությամբ ջրի տակ են անցել, բազմաթիվ բնակիչներ համարվում են անհայտ կորած։    Ըստ աղետների կառավարման տեղական գործակալության՝ կլիմայի փոփոխության պատճառով ամենաշատը տուժել է Պակիստանի հյուսիսային Խայբեր-Պախտունխվա նահանգի Բուներ շրջանը: Վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի…

Read More
Հունաստանի մաքսային ծառայությունը բռնագրավել է կես տոննա թմրանյութ, որը պետք  տեղափոխվեր ԱՄՆ

Հունաստանի մաքսային ծառայությունը բռնագրավել է կես տոննա թմրանյութ, որը պետք տեղափոխվեր ԱՄՆ

Հունաստանի Պետական եկամուտների անկախ մարմնի աշխատակիցները Աթենքի «Էլեֆթերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և բռնագրավել են կես տոննա «կատ» տեսակի թմրանյութ։ Կատը, որը հայտնի է նաև որպես բնական կոկաին, հոգեմետ նյութ է, կախվածություն է առաջացնում։ Այն ստացվում է catha edulis բույսից, որն աճում է Սոմալիում, Արաբական թերակղզու հարավում և Աֆրիկայի արևելյան ափին։ Արգելված նյութը թաքցված է…

Read More
Ոչ ոք Ուկրաինային չի դրդում տարածքներ հանձնել. Ռուբիո

Ոչ ոք Ուկրաինային չի դրդում տարածքներ հանձնել. Ռուբիո

Ոչ ոք Ուկրաինային չի դրդում տարածքներ հանձնել՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնության հասնելու համար։ Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Ի վերջո, եթե ուկրաինացիները պատրաստ չեն հրաժարվել Մոսկվայի կողմից պահանջվող տարածքներից, ապա ոչ ոք չի ստիպում Ուկրաինային դա անել»,- ասել է պետքարտուղարը։ Սակայն այդ դեպքում, նրա կարծիքով, խաղաղության համաձայնագիրը…

Read More
Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրան կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները։ Telegram-ի հաղորդագրության մեջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և հայտարարել պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ցանկության մասին: Նրա խոսքով ՝ առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստան։ «Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք…

Read More
Իրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին. Բաղաեի

Իրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին. Բաղաեի

Մենք ուշադրությամբ հետևում ենք Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և չենք պարզեցնում կամ նսեմացնում ոչ մի հարցի նշանակությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։ Այս մասին տեղեկացնում է IRNA-ն։ Բաղաեին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ: «Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի մեզ և տարածաշրջանի պետությունների, հատկապես Ռուսաստանի…

Read More
Էրդողանը ողջունել է Ալյասկայում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպումը

Էրդողանը ողջունել է Ալյասկայում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպումը

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը տեղի ունեցավ Ալյասկայում, նոր լիցք հաղորդեց Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիների որոնումներին: Այդ մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Անկարան ողջունում է Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերը այդ ուղղությամբ։ Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը հույս ունի, որ Պուտինի…

Read More
Պակիստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել

Պակիստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում երկու օր տևած ինտենսիվ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած: Տեղի իշխանությունների տվյալով՝ փրկարարական աշխատանքները և արգելափակված ճանապարհների մաքրումը շարունակվում են: Օդերևութաբանները հայտնել են, որ հորդառատ անձրևները կտևեն մինչև օգոստոսի 21-ը։ Վերջին շաբաթվա հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից տուժել են նաև Հնդկաստանի և Նեպալի…

Read More