
Պուտինը մինչև տարեվերջ կմեկնի Հնդկաստան. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարել իր հնդիկ պաշտոնակից Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Լավրովը շեշտել է, որ երկու երկրները միմյանց համարում են արտոնյալ ռազմավարական գործընկերներ: Լավրովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահը մինչև տարվա վերջ կմեկնի Հնդկաստան: Ջայշանկարն իր հերթին հայտնել է, որ երկրները պահպանում են բարձր մակարդակի հարաբերություններ պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:…