Արաղչին ու Խովաևը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Արաղչին ու Խովաևը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարարը Թեհրանում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումները:  Աբբաս Արաղչին վերահաստատել է Իսլամական Հանրապետության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև շեշտել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար «3+3» մեխանիզմն օգտագործելու կարևորությունը: Նա նշել է տարածաշրջանում ցանկացած համաձայնագրում հարևան երկրների անվտանգությանը…

Read More
100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ Իսրայելին կոչ են արել Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը զենք չդարձնել

100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ Իսրայելին կոչ են արել Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը զենք չդարձնել

100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ համատեղ նամակ են ուղղել Իսրայելին՝ կոչ անելով Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը զենք չդարձնել սովի խորացման ֆոնին: Կազմակերպություններից մի քանիսը, այդ թվում՝ «Օքսֆամ»-ը և «Բժիշկներ առանց սահմանների» միությունը, հայտնել են, որ իրենց թույլ չեն տալիս օգնություն մատակարարել՝ պատճառաբանելով, որ իրենք չեն համապատասխանում Իսրայելի սահմանած կանոններին: Իսրայելը հերքել է սահմանափակումների առկայությունը՝ նշելով՝ մարտին…

Read More
Սերբիայում բախումներ են տեղի ունեցել Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև

Սերբիայում բախումներ են տեղի ունեցել Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև

Սերբիայում բախումներ են տեղի ունեցել նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել:   Բելգրադում, Նովի Սադում և մի քանի այլ քաղաքներում բախումների ընթացքում 60-ից ավելի մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 16 իրավապահ: Կողմերն իրար վրա հրավառ նյութեր, քարեր և այլ առարկաներ են նետել:    Սերբիայի ընդդիմությունը բողոքի ակցիա…

Read More
Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյան

Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի նշանակությանը, ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ «Կարծում եմ, երեկվա համաձայնագիրն ու հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ են պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Քանի որ, երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ՝ Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով…

Read More
Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում  չի լինի, եթե Ռուսաստանից չստանանք ակնկալվող պատասխանները․ Թրամփ

Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում չի լինի, եթե Ռուսաստանից չստանանք ակնկալվող պատասխանները․ Թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վաշինգտոնը չստանա այն պատասխանները, որոնք ակնկալում է Մոսկվայից՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Թրամփը` պատասխանելով օգոստոսի 15-ին Ալյասկայում Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին լրագրողների հարցին։ «Շատ մեծ հավանականություն կա, որ մենք…

Read More
Եթե Ալյասկայի գագաթնաժողովն ավարտվի առանց արդյունքների, ԱՄՆ-ն չի բացառում նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ. Բեսենթ

Եթե Ալյասկայի գագաթնաժողովն ավարտվի առանց արդյունքների, ԱՄՆ-ն չի բացառում նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ. Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումն անարդյունք լինի, Վաշինգտոնը կարող է կիրառել պատժամիջոցներ և երկրորդական մաքսատուրքեր: Այդ մասին հաղորդում է The Independent-ը: «Թրամփը Պուտինին կհասկացնի, որ բոլոր տարբերակները հնարավոր են»,- զգուշացրել է նախարարը: Նա կոչ է արել եվրոպացի առաջնորդներին…

Read More
Բելառուսա-ռուսական «Արևմուտք-2025» զորավարժություններում կմշակվի միջուկային զենքի կիրառման տարբերակը

Բելառուսա-ռուսական «Արևմուտք-2025» զորավարժություններում կմշակվի միջուկային զենքի կիրառման տարբերակը

Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը «Արևմուտք-2025» համատեղ զորավարժություններ կանցկացնեն սեպտեմբերի 12-16-ը: Դրանք կղեկավարի Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Զորավարժությունները կկատարեն միջուկային զենքի և «Օրեշնիկ» համակարգի կիրառման վարժանքներ, չորեքշաբթի լրագրողներին ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը: Զորավարժանքների թեման է «զինված ուժերի կիրառումը՝ Միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու համար»։ Մինսկը «Արևմուտք-2025» զորավարժությունները դիտելու հրավերներ է ուղարկել…

Read More
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է հարվածը «Դրուժբա» նավթամուղի նավթամղման կայանի ուղղությամբ

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է հարվածը «Դրուժբա» նավթամուղի նավթամղման կայանի ուղղությամբ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Բրյանսկի մարզի Վիսոկայա գյուղում «Դրուժբա» նավթամուղի «Ունեչա» արտադրակարգավարական կայանի ուղղությամբ հարվածը: Շտաբի տվյալներով՝ հարձակման հետևանքով տարածքում գրանցվել են վնասներ և խոշոր հրդեհ: Տեղեկություններ կան պայթյունների մասին նավթաբազայի տարածքում: «Ունեչան» կարևոր հանգույց է «Դրուժբա» նավթատարի երթուղու վրա, որտեղ այն բաժանվում է հյուսիսային և հարավային ճյուղերի։ Դրա տարեկան հզորությունը կազմում է…

Read More
Իսրայելը դեմ է իր կողքին Պաղեստին պետության ստեղծմանը. Սաար

Իսրայելը դեմ է իր կողքին Պաղեստին պետության ստեղծմանը. Սաար

Իսրայելը դեմ է «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրականացմանը և թույլ չի տա, որ իր կողքին պաղեստինյան պետություն ստեղծվի, չորեքշաբթի լրագրողներին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։ «Իսրայելի սրտում Պաղեստինի ստեղծումը լուծում է նրանց համար, ովքեր ձգտում են ոչնչացնել մեզ։ Մենք դա թույլ չենք տա»,- նրա խոսքն է մեջբերում The Times of…

Read More
Ռուսաստանի արտգործնախարարությունը Բաքվին զգուշացրել է Կիևին զենքի հնարավոր մատակարարումների հետևանքների մասին

Ռուսաստանի արտգործնախարարությունը Բաքվին զգուշացրել է Կիևին զենքի հնարավոր մատակարարումների հետևանքների մասին

Բաքվից Կիև զենքի մատակարարումները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Ռուսաստանի ԱԳՆ  տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։ «Մենք կարծում ենք, որ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- զգուշացրել է նա։ Օգոստոսի 11-ին տեղեկատվություն հայտնվեց, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման արգելքը, եթե…

Read More
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է: Կողմերից որևէ մեկը չի հրաժարվել դրանցից: Մենք պատրաստ ենք հետագայում էլ աջակցել մեր գործընկերներին հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, ինչը բազմիցս հայտարարել են և՛ նախարարությունը, և՛ երկրի ղեկավարությունը։ Այդ մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով…

Read More
Եվրոպան նախատեսել է չորեքշաբթի կայանալիք առցանց գագաթնաժողովում պարզաբանել Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում

Եվրոպան նախատեսել է չորեքշաբթի կայանալիք առցանց գագաթնաժողովում պարզաբանել Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում

Օգոստոսի 13-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ կկայանա Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ առցանց գագաթնաժողով՝ նախագահ Թրամփի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական պետությունների ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Այյն կանցկացվի օգոստոսի 15-ին Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման կապակցությամբ։ Եվրոպացի առաջնորդները հույս ունեն հասկանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն ուկրաինական…

Read More
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ողջունելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և երկու երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը: «Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ դադարեցնելու երկարատև հակամարտությունը, ինչպես նաև այդ հարցում Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումը, որը հիմնված է վերջին տարիներին այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների…

Read More
Թրամփը և Պուտինը կհանդիպեն Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում. CNN

Թրամփը և Պուտինը կհանդիպեն Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, քանի որ այն համապատասխանում է պատմական հանդիպում անցկացնելու պահանջներին` հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Հեռուստաալիքի աղբյուրները պարզաբանել են, որ Սպիտակ տունը հույս ուներ խուսափել այն իրավիճակից, երբ Ռուսաստանի առաջնորդը և նրա շքախումբը կհյուրընկալվեն…

Read More
Աշխարհը գիտի, որ Թրամփին պետք է լուրջ ընդունել. Բրյուսը` վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

Աշխարհը գիտի, որ Թրամփին պետք է լուրջ ընդունել. Բրյուսը` վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել այն մասին, թե ինչ կարող ենք կամ չենք կարող անել որոշ գործողությունների հետ կապված։ Աշխարհը գիտի, որ պետք է նախագահ Թրամփին լուրջ ընդունել։ Այս պայմանավորվածությունը, այս գործարքը, նրա համար կարևոր է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը, պատասխանելով լրագրողների հարցերին։ «Նրանք Սպիտակ տանն էին։ Սա կարևոր…

Read More
Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում. Կավելաշվիլի

Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում. Կավելաշվիլի

Թբիլիսին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը՝ Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի նախագահը։   Միխեիլ Կավելաշվիլին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում և նպաստել տարածաշրջանում կայունությանը: Նա ողջունել է երկարատև խաղաղությանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:   Կավելաշվիլին նաև ընդգծել է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափի կարևորությունը՝ հանուն…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։   Բորիս Ռուգեն X-ի էջում գրել է. «ՆԱՏՕ-ի անունից շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության կազմակերպած պատմական հանդիպման կապակցությամբ։ Դաշինքը ողջունում է այդ առաջընթացը և կշարունակի սերտորեն գործակցել երկու երկրի հետ՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և խթանելու…

Read More
Նախագահ Էրդողանի հետ մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ. Կավելաշվիլի

Նախագահ Էրդողանի հետ մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ. Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Վրաստանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդիական օրակարգը: Նրա խոսքով՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ: Կավելաշվիլին նշել է, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Նա կարևորել է վրացական արտադրանքի արտահանման ավելացմանը…

Read More
Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ միայն երկկողմ հարաբերությունների համար. Զելենսկի

Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ միայն երկկողմ հարաբերությունների համար. Զելենսկի

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ երկու երկրի երկկողմ հարաբերությունների համար, բայց առանց մեր մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի կարող լինել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահը դա հասկանում է: Զելենսկու խոսքով՝ նախատեսվում է…

Read More
Կարգավորման հետ կապված ցանկացած որոշում, որը կկայացվի առանց Կիևի և Եվրոպայի, վտանգավոր է. Զելենսկի

Կարգավորման հետ կապված ցանկացած որոշում, որը կկայացվի առանց Կիևի և Եվրոպայի, վտանգավոր է. Զելենսկի

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը շարունակում է գործընկերների հետ աշխատանքները և ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար։   «Խաղաղությունը պետք է լինի արդար և կայուն, անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ։ Դա կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար»,- ընդգծել է…

Read More
Իրանում ընդունել են ԱԷՄԳ-ի պատվիրակությանը

Իրանում ընդունել են ԱԷՄԳ-ի պատվիրակությանը

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալն այցելել է Թեհրան, բանակցություններ վարել Իրանի պաշտոնյաների հետ՝ գործակալության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտնել է, որ հաշվի առնելով հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումները՝ որոշվել է շարունակել խորհրդակցությունները: Պաշտոնյան հավելել է, որ իրանական պատվիրակությունը խիստ քննադատություն և բողոք է հայտնել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ընթացքում…

Read More
Կալասը խոստացել է, որ Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա և կաջակցի Կիևին

Կալասը խոստացել է, որ Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա և կաջակցի Կիևին

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ՝ տեղեկացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: Կայա Կալասը նման հայտարարությամբ է հանդես եկել կառույցի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո: Նրա խոսքով՝ ԵՄ գլխավոր դիվանագետներն աջակցում են ռուս-ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի ջանքերին՝ հույս ունենալով, որ դրանք կհանգեցնեն արդար խաղաղության։ Կալասը խոստացել է, որ եվրոպական կողմը կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի…

Read More
Մոհաջերանին մեկնաբանել է Հայաստանի տարածքով անցնող երթուղու շուրջ իրանական ԶԼՄ-ների հրապարակումները

Մոհաջերանին մեկնաբանել է Հայաստանի տարածքով անցնող երթուղու շուրջ իրանական ԶԼՄ-ների հրապարակումները

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին մամուլի ասուլիսի ժամանակ քարտեզի ցուցադրմամբ անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնելիք երթուղուն: «Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում այս հարցը տարօրինակ կերպով է ներկայացվում, կարծես թե մեր ամբողջ հյուսիսային սահմանը վերացել է: Ինչպես ես և պարոն Արաղչին նախկինում արդեն բացատրել ենք, տարածաշրջանի կայունության, երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանումը, սահմանների չխախտվելը մեր հիմնական…

Read More
Կալասն ու Բայրամովը քննարկել են Վաշինգտոնյան հանդիպումը

Կալասն ու Բայրամովը քննարկել են Վաշինգտոնյան հանդիպումը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարը և ԵՄ դիվանագիտության ղեկավարը, քննարկել Վաշինգտոնյան հանդիպմնան արդյունքները:   Ադրբեջանական կողմի տվյալով՝ Կայա Կալասը շնորհավորել է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովից հետո համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցով համատեղ դիմումի, ինչպես նաև Վաշինգտոնում ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք մեծ նշանակություն ունեն…

Read More
Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով. Էրդողան

Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել է, որ այդ քայլը պետք է…

Read More
ՀՀ-ն և Ադրբեջանը չեն ներգրավվի միմյանց դեմ թշնամական գործողություններում. համաձայնագրի մանրամասները

ՀՀ-ն և Ադրբեջանը չեն ներգրավվի միմյանց դեմ թշնամական գործողություններում. համաձայնագրի մանրամասները

Պաշտոնական Երևանն ու Բաքուն, պայմանավորվածության համաձայն, միաժամանակ հրապարակել են Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը նախաստորագրվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ «Այս Համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»,- ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի…

Read More
Մերցը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի և Զելենսկու հետ սպասվող բանակցությունների մասին

Մերցը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի և Զելենսկու հետ սպասվող բանակցությունների մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը օգոստոսի 13-ին նախաձեռնել է Ուկրաինայի վերաբերյալ առցանց բանակցություններ՝ արևմտյան առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ: Այս մասին հայտնում է DW-ն: Ակնկալվում է, որ Մերցից, Թրամփից և Զելենսկուց բացի, զրույցին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նախագահներն ու կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի…

Read More