
Թրամփը դիտարկում է Վաշինգտոնում Ազգային գվարդիայի 1000 զինվորական տեղակայելու հնարավորությունը. NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Վաշինգտոնում մինչև 1000 Ազգային գվարդիայի զինվորական տեղակայելու հնարավորությունը՝ քաղաքում անվտանգությունն ապահովելու և հանցագործության դեմ պայքարելու համար, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին և երկու պաշտոնյայի։ Սպասվում է նախագահի հայտարարությունը նման որոշման մասին. պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել։ NBC-ի տվյալներով՝ նախագահն այս քայլը կձեռնարկի երկրի մայրաքաղաքում անվտանգությունը բարելավելու նպատակով։…