
ԱՄՆ-ն խստացրել է ոչ ներգաղթային վիզաների տրամադրման կանոնները
ԱՄՆ իշխանությունները խստացրել են օտարերկրացիներին ոչ ներգաղթային վիզաների, այդ թվում՝ B1/B2 տուրիստական վիզաների տրամադրման կանոնները: Համաձայն սեպտեմբերի 6-ին պետքարտուղարության հրապարակած հրամանագրի՝ դրանք ստանալու համար փաստաթղթերը ներկայացվելու են միայն քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում: Մինչ այժմ հարցազրույց անցնել և այս տեսակի վիզա ստանալ հնարավոր էր ցանկացած երկրում: Արդեն նշանակված հարցազրույցների համար նախատեսված հանդիպումները մնում են ուժի…