
Ֆրանսիան առաջարկել է ստեղծել միջազգային առաքելություն՝ Գազայում Իսրայելի բանակին փոխարինելու համար
Ֆրանսիան առաջ է մղում Գազայում «Կայունացման միջազգային առաքելություն» ստեղծելու նախաձեռնությունը, որը կփոխարինի այնտեղ գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերին և կկենտրոնանա պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ի զինաթափման վրա, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով ֆրանսիական առաջարկի նախագծին։ Ըստ թերթի՝ նախաձեռնության գլխավոր նպատակն է իրականացնել հուլիսին ընդունված միջազգային հռչակագիրը, որը կոչ է անում ստեղծել երկու պետություն, զինաթափել ՀԱՄԱՍ-ը…