
Իսրայելի հետ բանակցությունները կարող են առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել. Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են արդեն առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել: Աշ-Շարաայի խոսքով՝ անվտանգության պայմանագիրն անհրաժեշտություն է, որի արդյունքում պետք է հարգվի Սիրիայի օդային տարածքը և տարածքային ամբողջականությունը: Դամասկոսը հույս ունի, որ համաձայնագրի ստորագրումից հետո Իսրայելը կդադարեցնի ավիահարվածները երկրի տարածքին և հետ կքաշի զորքերը Սիրիայի հարավից:…