
Ախալքալաքը նշեց իր 961 ամյակը
Սեպտեմբերի 10-ին Ախալքալաքը նշեց իր 961 ամյակը։ Այդ կապակցությամբ Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր մեծ տոնական միջոցառում՝ տարբեր տեսակի ցուցահանդեսներ, մանկական զվարճանքի անկյուններ, մուլտ հերոսներ և տիկնիկային թատրոն։ Ախալքալաքցիների և հյուրերի համար պատրաստվել էր նաև սպորտային համարներ և համերգային ծրագիր։