Հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի մշակույթի տան նոր դահլիճում կայացավ թատերական ներկայացում։ Ներկայացումը պատրաստել էին Ախալցխայի «Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնը» Լիա Սուլուաշվիլիի ղեկավարությամբ, որին աջակցել էր Սամցխե-Ջավախքի նահանգապետը։
Ախալքալաքից հետո Մեսխեթիի թատրոնը կմեկնի Նինոծմինդա և կուրախացնի այնտեղի թատերասեր հասարակությանը մոտակա օրերս։
