Իսրայելից ազդանշաններ կան, որ հրեական պետությունը հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատման շարունակմամբ․ Պուտին
Մոսկվան Իսրայելից ազդանշաններ է ստանում, որ հրեական պետությունը հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատման շարունակմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Իսրայելի իշխանությունը խնդրել է ռուսական կողմին փոխանցել Թեհրանին, որ հանձնառու են նպաստելու երկկողմ կարգավորմանը: «Շարունակում ենք դրական շփումները իսրայելական կողմի հետ» — հավելել է Կրեմլի ղեկավարը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, Վլադիմիր…
