Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում անցկացվեց Վրաստանի թեթև ատլետիկայի վաստակավոր մարզիչ Թենգիզ Ճիշկարիանիի հիշատակին նվիրված մրցաշար

Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում անցկացվեց Վրաստանի թեթև ատլետիկայի վաստակավոր մարզիչ Թենգիզ Ճիշկարիանիի հիշատակին նվիրված մրցաշար

Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում անցկացվեց Վրաստանի թեթև ատլետիկայի վաստակավոր մարզիչ Թենգիզ Ջիշկարիանիի հիշատակին նվիրված մրցաշար։
Մրցումներին մասնակցեցին Վրաստանի տարբեր մունիցիպալիտետների թիմեր։ Չեմպիոնության համար պայքարեցին Ախալցխայի, Թբիլիսիի, Քութայիսիի, Բաթումիի, Փոթիի, Խոբիի, Աբաշայի, Օզուրգեթիի, Սամտրեդիայի և Բորժոմիի մարզիկներից կազմված թիմերը։

Ախալցխայի մարզիկները հաջողությամբ մրցեցին և նվաճեցին 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Ոսկե մեդալակիրներն էին Սոֆի Ղուրմաշվիլին 60 մ արգելավազքում և Գևորգ Սարկիսյանը՝ ավագների 1500 մ վազքում։

Արծաթե մեդալներ նվաճեցին Ասյա Այվազյանը 300 մ վազքում 1500 մ վազքում, Անի Ռուստիչյանը 300 մ վազքում, Ակոֆ Շաքարջյանը 1500 մ վազքում, իսկ պատանիների 600 մ վազքում՝ Արթուր Աղաբաբյանը։ Ավագների կատեգորիայում՝ Հայկ Մարգարյանը 1500 մ վազքում։

Բրոնզե մեդալներ նվաճեցին՝ Սոֆի Ղուրմաշվիլին 300 մ վազքում, Գրիգոր Պապոյանը 600 մ վազքում և կրտսերների կատեգորիայում Սեյրան Բաղդասարյանը 1500 մ վազքում։

Մրցաշարը կազմակերպել էր «Ախալցխայի քաղաքապետարանի մարզական միությունը»։