Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում նշվեց աշնանային տոն «Վալեոբա-Ոսկե աշուն»

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում նշվեց աշնանային տոն «Վալեոբա-Ոսկե աշուն»

Ավանդական աշնանային տոնը՝ «Վալեոբա-Ոսկե աշունը», նշվել է Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում։

Միջոցառումը տեղի է ունեցել Մշակույթի տան մոտ, որտեղ ներկայացվել են տարբեր մշակութային և մարզական միջոցառումներ, աշնանային անկյուններ, մեսխեթական խոհանոցին բնորոշ ուտեստներ և խոհարարական ստեղծագործություններ, ինչպես նաև տեղացի նկարիչների և արհեստավորների աշխատանքներ։

Տոնը շնորհավորել են Սամցխե-Ջավախքի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի փոխնախագահ Սաբա Կբիլաշվիլին և Վալե քաղաքի մեծամասնական պատգամավոր Բիձինա Գոզալովը։

Միջոցառմանը մասնակցել են նահանգապետի վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Ինչպես նշել է Վարլամ Ծիկլաուրին՝ Վալե քաղաքը միշտ կարևոր դեր է խաղացել մունիցիպալիտետում, եղել է հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող քաղաք, ապագայում Վալեի տոնը կնշվի ավելի մեծ մասշտաբով, և կսահմանվի Վալեի պատվավոր քաղաքացու կոչում։
Վալեի տոնն ավարտվեց տեղական երգչախմբերի  և անհատ կատարողների համերգով։

Միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի «Մշակութային հաստատությունների միության» և Վալե քաղաքի մշակույթի տան կողմից։