Նախագծի շրջանակներում այսօր Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում անցկացվեցին կրծքագեղձի քաղցկեղի անվճար ախտորոշիչ հետազոտություններ, որոնց մասնակցեց Ախալցխայի, Բորժոմիի և այլ մունիցիպալիտետների մոտ 150 մարդ։
Զննումները անցկացրեցին Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի շարժական կլինիկայի և Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկները։
Անվճար սկրինինգային նախագիծը անցկացվեց «Վրացական երազանքի» Սամցխե-Ջավախեթի կանանց կազմակերպության նախաձեռնությամբ և Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի, Ախալցխայի ուղղորդող հիվանդանոցի, Սամցխե-Ջավախեթի նահանգապետի աշխատակազմի և մունիցիպալիտետների աջակցությամբ։ Սկրինինգի ընթացքում կանանց կազմակերպության ղեկավար Ինա Կապանաձեն խոսեց սկրինինգի անհրաժեշտության, պետական ծրագրերի և հիվանդության վաղ փուլում հայտնաբերման կարևորության մասին։
Հարկ է նշել, որ պետական ծրագրի շրջանակներում կրծքագեղձի քաղցկեղի անվճար սկրինինգ է անցկացվում 40-70 տարեկան կանանց համար՝ երկու տարին մեկ կամ նախորդ հետազոտության արդյունքների համաձայն։
