Ախալքալաքի «Ապագայի տունը» մասնակցեց միջազգային կինոփառատոնի

Ախալքալաքի «Ապագայի տունը» մասնակցեց միջազգային կինոփառատոնի

Հոկտեմբերի 22-ից 25-ը Թբիլիսիի Ազգային պալատում անցկացվեց 16-րդ միջազգային կինոփառատոնը։ Կինոփառատոնին մասնակցում էին ինչպես Վրաստանի տարբեր քաղաքներից, այդպես էլ արտասահմանից։ Փառատոնին հրավիրված էր նաև  Ախալքալաքի «Ապագայի տունը»։

Փառատոնին ներկայացված էր մոտ 900 ֆիլմ, որոնցից երկրորդ փուլ անցան ընդամենը 50 ֆիլմ, այդ  թվում  նաև Ախալքալաքի «Ապագայի տան» երկու վավերագրական ֆիլմը։

Հայրենի քաղաքը լավագույնս ներկայացնելու համար պարգևատրվել է Ախալքալաքի «Ապագայի տունը» Սաթենիկ Մահտեսյանի գլխավորությամբ։