Մոտագա ամանօրյա տոների կապակցությամբ Ախալքալաքօ քաղաքապետարանը շարունակում է ֆինանսական աջակցության ծրագիրը հետևյալ կարիքավոր անձանց․
I. 100 տարեկան և ավել տարիք ունեցող անձանց;
II. Հաշմանդամ երեխաներին;
III.Ծնողազուրկ երեխաներին;
IV. Միակողմ ծնողազուրկ երեխաներին;
V. Փախստականներին։
Ախալքալաքի քաղաքապետարանը կոչ է անում վերոնշյալ անձանց ներկայացնել համապատասխան փաստաթղթեր քաղաքապետարանի առողջապահության և սոցծառայության բաժին:
Առաջին խմբի համար անհրաժեշտ է անձնագիր և հաշվեհամար։
Երկրորդ խմբի համար անհրաժեշտ է երեխայի ծննդականը, հաշմանդամության կարգավիճակի մասին փաստաթուղթ, որևէ ծնողի անձնագիր և հաշվեհամարը։
Երրորդ խմբի համար անհրաժեշտ է երեխայի ծննդականը, ծնողների մահվան վկայականը, հավաստի անձի անձնագիրը և հաշվեհամարը։
Չորրորդ խմբի համար անհրաժեշտ է երեխայի ծննդականը, ծնողների մահվան վկայականը, ներկա ծնողի անձնագիրը և աշվեհամարը։
Հինգերորդ խմբի համար անհրաժեշտ է փախստականի կարգավիճակը հավաստագրող փաստաթուղթ, անձնագիր և հաշվեհամար։
Նշված փաստաթղթերը ընդունվում են սույն թվականի նոյեմբեր 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը։
