Հոկտեմբերի 8-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային համագործակցության հարցեր, մասնավորապես՝ հանրաճանաչ դերասաններ՝ Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վրաստանի խորհրդարանի աջակցությամբ նախատեսվող ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ։
Նախագծի շրջանակում կներկայացվեն բացառիկ լուսանկարներ, որոնք արտացոլում են երկու կինոաստղերի ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագներից։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեին
