ՀՀ-ն և Եվրամիությունը նախատեսում են համագործակցության վերաբերյալ նոր փաստաթղթեր ստորագրել, — ըստ հայկական լրատվամիջոցների, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
«ՀՀ-ի և Եվրամիության միջև համագործակցությունն ունի շատ կարևոր բաղադրիչներ։ Նախատեսվում է նաև նոր փաստաթղթեր ստորագրել», — ասել է Միրզոյանը։
Սակայն արտաքին գործերի նախարարը չի մանրամասնել, թե որ փաստաթղթերի մասին է խոսքը։
