Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ալեքսանդրե Կարտոզիայի և Ռուսլան Աբաշիձեի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը։
Նրանց խոսքով՝ վարչապետը շնորհավորել է դեսպաններին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կարտոզիան ունի պետական կառույցներում աշխատանքի բազմամյա փորձ։ Տարբեր տարիներին նա աշխատել է որպես կրթության նախարար, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի տնօրեն։
Ալեքսանդր Կարտոզիան զբաղեցրել է առաջատար ակադեմիական պաշտոններ Վրաստանի պետական համալսարանում, եղել է նաև հետազոտող և դասախոսություններ ու սեմինարներ է վարել Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Բրեմենի առաջատար համալսարաններում։
Չեխիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Աբաշիձեն աշխատում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականից։ 2009-2013 թվականներին նա եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էստոնիայի Հանրապետությունում, իսկ 2013-2015 թվականներին՝ հատուկ հանձնարարություններով դեսպան։
Տարբեր տարիներին նա զբաղեցրել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի առաջին տեղակալի և «Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոններ», — ասվում է տեղեկատվության մեջ։
