Տեղի ունեցավ Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդի 2025 թվականի առաջին նիստը

Տեղի ունեցավ Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդի 2025 թվականի առաջին նիստը

Այսօր տեղի ունեցավ Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի 2025 թվականի առաջին նիստը։ Նիստին թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Թեա Գավաշելին ներկայացրեց 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը և ընտրությունների արդյունքների փաստաթղթերը հանձնեց նորընտիր քաղաքային խորհրդի ամենատարեց անդամ Զոյա Բալիաշվիլիին, ով նորընտիր խորհրդին մաղթեց հաջողություններ։
Քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց  Սաբա Կբիլաշվիլին։

Ընտրվեցին նաև  խորհրդի  նախագահի տեղակալները։ Խարհրդի անդամների մեծամասնության որոշմամբ Դավիթ Տաբատաձեն ընտրվեց Քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ Բեսիկ Բլիաձեն և Համբարձում Բաբոյանը՝ Խորհրդի նախագահի տեղակալների պաշտոններում։

Քաղաքային խորհրդի նիստին մասնակցեցին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, նրա տեղակալներ Ռուբեն Կարապետյանը և Նոդար Տատալիշվիլին։