
Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտությունների հիմնական պատճառը տարածաշրջանի երկրների համագործակցության անկարողությունն է. Ֆիդան
TRT-ի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես՝ Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը: Անդրադառնալով Գազայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ թուրք դիվանագետը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իսրայելին անվերապահ աջակցության դիրքից անցնում է խաղաղարարի դիրքի: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պահպանվում է Բենիամին Նեթանյահուի կողմից…